Գլխավոր Լրահոս

Օլանդը բյուջեի պակասուրդի համար պայքարում է սեփական նախարարների դեմ

Օլանդը բյուջեի պակասուրդի համար պայքարում է սեփական նախարարների դեմ

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են մինչև 2013թ. վերջը երկրի բյուջեի պակասուրդը կրճատել մինչև ՀՆԱ-ի 3,7%, իսկ մինչև 2017թ. այս ցուցանիշը հասցնել ՀՆԱ-ի 0,7%, ասվում է Ֆրանսիայի և էկոնոմիակայի նախարարության զեկույցում:

2012թ. Ֆրանսիայի բյուջեի պակասուրդը նվազել է մինչև ՀՆԱ-ի 4,8%՝ 2011թ. 5,3%-ի համեմատ:

Ֆրանսիայի կառավարության կողմից հունվարի 17-ին հաստատված «կայունության ծրագրով» նախատեսվում է 2013թ. ապահովել ՀՆԱ-ի 0,1% աճ, և 2014թ.՝ մինչև 1,2%:

Կառավարությունը այս տարվերջին երկրում գործազրկության մակարդակի անկում է  կանխատեսում, որը պայմանավորված կլինի ինչպես Եվրոպայում տնտեսական իրադրության բարելավմամբ,այնպես էլ Ֆրանսիայում բարեփոխումների անցկացմամբ:

Մարտին  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը արդեն հայտարարել է, որ 2013թ. բյուջեի պակասուրդը մինչև ՀՆԱ-ի 3% կրճատման նրա ծրագիրը չի հաջողվի իրականացնել:

Ավելին՝ ներկայում Օլանդը առերեսվել է նախարարների ուժեղ դիմադրությանը խիստ խնայողության քաղաքկանության հերթական փուլի նախաշեմին:

Կառավարության երեք անդամներ հանդես են եկել այդ քաղաքականությունից հրաժարվելու օգտին՝ պնդելով, որ ծախսերի կրճատումը ճգնաժամի կհանգեցնի:
«Այս քաղաքականության շուրջ բանավեճերը պետք է վաղուց սկսված լինեին: Եթե պակասուրդի կրճատման քաղաքականությունը հանգեցնում է աճի նվազմանը, դա շատ վտանգավոր և անհեթհեթ է», -ասել է արդյունաբերության նախարար Առնո Մոտենբուրգը:
Օլանդը ապրիլի 17-ին հրապարակել է գոտիները ևս €12 մլրդ-ով ձգելու մասին՝ չնայած որ Փարիզը ներկայում արդեն իսկ իրականացնում է խնայողության ամենախսիտ քաղաքականությունը Երկրորդ աշխարհամարտից ի վեր: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում