Գլխավոր Լրահոս

Թվային գովազդը նոր ռեկորդ է սահմանել

Թվային գովազդը նոր ռեկորդ է սահմանել
2012թ. թվային գովազդը ռեկորդային՝ $36,6 մլրդ-ի հասույթ է ապահովել, որը 15%-ով գերազանցում է 2011թ. ցուցանիշը, վկայում են ամերիկյան Interactive Advertising Bureau (IAB) ընկերության զեկույցի տվյալները։ Գովազդից ստացվող ընդհանուր հասույթում 2012թ. բջջային համակարգերի շուկայական մասնաբաժինը 9% կամ $3,4 մլրդ է կազմել, ամենաարագ աճը, այդուհանդերձ, հենց այս սեգմենտն է արձանագրել։ 2011թ. $1,6 մլրդ-ի համեմատ աճը կազմել է 149%։ Մյուս կողմից՝ ընկերությունը թվային գովազդից շահույթի աճի տեմպի դանդաղում է արձանագրել։ 2011թ. աճը սեգմենտում 22% էր։ «Ռեկորդային այս թվերը վկայում են պարադիգմայի փոփոխության մասին, շուկան սկսում է գնահատել տեղեկատվության փոխանցման «բազմաթիվ էկրանների» առավելությունը»,– ասել է ընկերության տնօրեն Ռենդել Ռոտենբերգը։ Բջջային սարքավորումների սեգմենտում աճը պայմանավորված է դրանց մեծ տարածմամբ, ինչպես նաև վերահսկողության ավելի դինամիկ հնարավորությունների առկայությամբ։ Ինչ վերաբերում է մյուս սեգմենտներում հասույթի աճին, թվային տեսանյութերի դեպքում այն կազմել է 29% (մինչև $2,3 մլրդ): Որոնողական համակարգերում թվային գովազդից ստացվող հասույթն աճել է 14,5%-ով (մինչև $16,9 մլրդ), էկրաններով գովազդներինը՝ 9%-ով (մինչև $12 մլրդ)։ 2012թ. 4-րդ եռամսյակում թվային գովազդը $9 մլրդ-ի հասույթ է ապահովել, որը 14,9%-ով գերազանցում է 2011թ. նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում