Ամերիկյան Egan-Jones վարկանշային գործակալությունը Գերմանիայի վարկային վարկանիշը А+-ից իջեցրել է А, ասվում է գործակալության մամլո հաղորդագրությունում:
Egan-Jones-ն իր որոշումը պայմանավորել է Գերմանիայի պետապարտք/ՀՆԱ հարաբերակցության մակարդակի բարձրացմամբ, ինչպես նաև աշխատաշուկայում իրադրության վատթարացմամբ: Բացի այդ՝ կանցլեր Անգելա Մերկելի՝ ԵՄ պետպարտատոմսերի համար ընդհանուր պատասխանատվություն կրելու նախաձեռնությունը իր գործըկերների կողմից աջացկություն չի ստանա: Այս պայմաններում Բեռլինը թեև որշակի մեկուսացման մեջ կհայտնվի, սակայն կշարունակի ճնշում գործադրել որոշման ընդունման հարցում: Egan-Jones-ի կանխատեսմամբ՝ Գերմանիայի պետպարքտը կաճի մինչև ՀՆԱ-ի 100%, իսկ բյուջեի պակասուրդը կկազմի մինչև ՀՆԱ-ի 0,8%:
2012թ. 4-րդ եռամսյակում Գերմանիայի տնտեսությունը կրճատվել է 0,6%-ով: Ավելին՝ 4-րդ եռամսյակում ՀՆԱ-ի աճի տեմպերը զիջել են անգամ 2009թ. 3-ր եռամսյակի ցուցանիշը, երբ այն կրճատվել էր 4,1%-ով:
Նշված ժամանակահատվածում տնտեսության կրճատումը պայմանավորված է արտահանման ծավալների, ինչպես նաև ներդրումների և շինարարության ծախսերի նվազմամբ: Ինչպես պետական, այնպես էլ տնային տնտեսությունների ծախսերն աննշան են ավելացել:
Գերմանիայի առևտրա-արդյունաբերական պալատի կանխատեսման համաձայն՝ 2013թ. Գերմանիայում զբաղվածության մակարդակը կավելանա 150 հազ.-ով, և ՀՆԱ-ն կաճի 0,7%-ով: Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ֆիլիպ Ռյոսլերի խոսքով՝ ձմռան ամիսներին տնտեսության համար բավական բարդ է եղել, և հենց սրանով է պայմանավորված, որ 2013թ. սկզբին վերականգնումը դանդաղ է ընթանում, և աճը կարգանա միայն տարվա վերջին:
Civilnet











