Գլխավոր Լրահոս

ԱՄՀ քվոտաների բաշխման բարեփոխումների փաթեթը կհաստատվի աշնանը

ԱՄՀ քվոտաների բաշխման բարեփոխումների փաթեթը կհաստատվի աշնանը

Արժույթի միջազգային հիմնադրամում քվոտաների բաշխման և կառավարման բարեփոխումների հարցում առաջընթաց է արձանգրվել: Ակնկալվում է, որ հարցի շուրջ բանակցությունները կավարտվեն ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին: Իրադրությունը ավելի հստակ կդառնա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված բյուջետային առաջարկների քննարկումից հետո, քանի որ դրանք պարունակում են նաև քվոտաներին վերաբերող կետ: Բարեփոխումներով նախատեսվում է մեծացնել զարգացող երկրների քվոտաները, այդ թվում՝ Չինաստանի և Ռուսաստանի: 2014թ. քվոտաների բաշխումը նոր բանձևով  է կատարվելու, հաղորդում է  Reuters-ը:

2010թ. շրջանառության մեջ դրված բարեփոխումների փաթեթի հարցում առաջըթնացի մասին հայտարարել է ԱՄՀ կառավաիչ-տնօրեն Քրիստին Լագարդը: ԱՄՀ տվյալների  համաձայն՝ քվոտաների վերանայման առաջարկին ներկայում աջակցում է հիմնադրամի ձայների 71,3%-ն ապահովող երկրները (հաստատաման համար բավարար է ձայների 70%-ը): Փաթեթի երկրորդ մասը, որով նախատեսվում է անցում կատարել կառավարիչների խորհրդի անդամների ընտրովի համակարգին, ստացել է 77,5% ձայների աջակցությունը, սակայն դրա հաստատման համար անհրաժեշտ է ձայների 85%-ի աջակցությունը: Բացի այդ՝ բարեփոխումենրի իրականցման համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի «այո»-ն, քանի որ Վաշինգտոնին պատկանում է ձայների 14%-ը: Մինչդեռ ԱՄՆ-ը դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը:
ԱՄՆ կողմից բարեփոխումենրը տեխնիկապես կհաստատվեն Կոնգրեսում և Սենատում ԱՄՆ բյուջեի նախագծի հաստատվելուց հետո: Ապրիլի 16-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն օրինագիծն արդեն ներկայացրել է Սենատի բյուջետային հարցերի հանձնաժողով: Բարեփոխումների փաթեթով  ԱՄՆ-ի կողմից ԱՄՀ-ին հատկացվող գումարների ավելացում չի նախատեսվում: Ըստ փորձագետների՝ ԱՄՀ ղեկավարությունը 2013-ի իր քայլերը համաձյնեցրել է ԱՄՆ վարչակազմի հետ, և ակնկալվում է, որ հանրապետական կոնգրեսականները ԱՄՀ-ին առնչվող օրենսդրական նախաձեռնությունները չեն արգելափակի:  

Քվոտաների բարեփոխումների գործըթնացը մեկնարկել է դեռ 2008-ից, ըստ որի՝ կավելանան քվոտանրի ֆիզիկական ծավալները: Բացի այդ՝ զարգացած երկրների մասնաբաժնից 6%-ը կփոխանցվի զարգացող երկրներին՝ աղքատ երկրների մասնաբաժինների պահպանմամբ:

Քվոտաների բաշխման հերթական 14-րդ վերանայումը, որը հաստատվել է 2010թ., նախատեսում է SDR-ի (փոխառության հատուկ իրավունք), ինչպես նաև մյուս միջոցների ծավալների կրկնակի ավելացում(հիմնադրամում քվոտաների մեկ չորրորդի համար վճարվում է պահուստային արժույթներով, երեք չորրորդի համար՝ ազգային արժույթներով):

ԱՄՀ-ում քվոտաների հերթական վերանայման ժամկետը 2015թ., սակայն անդամ երկրները այն 2014-ի սկզբին անցկացնելու շուրջ համաձայնության են եկել: Ներկայում ԱՄՀ-ում քվոտաները բաշխվում են ըստ երկրների ՀՆԱ-ի, պահուստների  ծավալների, ինչպես նաև տնտեսությունների բաց լինելու և կայունության մակարդակի հիման վրա: Քվոտաների նոր բանաձևով բաշխման ընթացքում ավելի շատ հաշվի է առնվելու գլոբալ ՀՆԱ-ում երկրների մասնաբաժինները: Փորձագետների կարծիքով՝ քվոտաների բաշխման վերանայման հարցում ամենից շատ շահագրգռված է Չիանստանը, որը մտադիր է դառնալ ԱՄՀ 3-րդ խոշոր «բաժնետերը»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում