Գլխավոր Լրահոս

Fitch-ը իջեցրել է Մեծ Բրիտանիայի վարկանիշը

Fitch-ը իջեցրել է Մեծ Բրիտանիայի վարկանիշը

Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը մեկ աստիճանով իջեցրել է Մեծ Բրիտանիայի վարկային վարկանիշը՝ ААА-ից АА+՝ կայուն կանխատեսմամբ, ասվում է գործակալության մամլո հաղորդագրությունում:

Երկու ամիս առաջ միջազգային վարկանշային մեկ այլ գործակալություն՝ Moody's-ը, ևս իջեցրել է Լոնդոնի վարկանիշը մինչև Аа1:

Standard&Poor's գործակալությունը դեռևս անփոփոխ է թողել Մեծ Բրիտանիայի վարկային բարձրագույն վարկանիշը՝ պահպանելով բացասական կանխատեսումը, որը վկայում է մոտ ապագայում վարկանիշի իջեցման հավանականության մասիսն:

Fitch-ը Մեծ Բրիտանիայի օտարերկրյա արժույթով թողարկողի կարճաժամկետ վարկանիշը պահպանել է  F1+ մակարդակում, տեղական արժույթով թողարկողինը առաստաղային՝ ААА մակարդակում:

«Մեծ Բրիտանիայի վարկանիշների իջեցումը վկայում է տնտեսական և բյուջետային կանխատեսումների վատթարացման և գործակալության կողմից Մեծ Բրիտանիայի բյուջեի պակասուրդի և պետպարտքի միջնաժամկետ գնահատականի բարարձացման մաիսն: Չնայած վարկանիշի իջեցմանը՝ երկրի վարկային կայուն պորտֆելն արտահայատվում է АА+ վարկանիշում և կայուն կանխատեսմամբ», -ասվում է գործակալության հաղորդագրությունում:

Fitch-ի կանխատեսմամբ՝ Մեծ Բրիտանիայի կենտրոնական կառավարության համախառն պարտքը իր առավելագույն մակարդակին կհասնի 2015-2016 ֆինանսական տարում՝ կազմելով ՀՆԱ-ի 101%, որը համարժեք է ընդհանուր պետպարտքի ՀՆԱ-ի 80%-ին: Պարտքի աստիճանական նվազումը կսկսի 2017-2018 ֆինանսական տարում: Ավելի վաղ համախառն պարտքը կանխատեսվում է ՀՆԱ-ի 97% մակարդակում՝ ընդ որում սկսած 2016-2017թթ.: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում