Գլխավոր Լրահոս

2030-ից կսկսվի «կանաչ» էներգետիկայի բում. Bloomberg

2030-ից կսկսվի «կանաչ» էներգետիկայի բում. Bloomberg

Մինչ 2030թ. վերականգնվող աղբյուրներին բաժին կընկնի էներգիայի արտադրության գլոբալ հզորությունների կեսը, ասվում է Bloomberg-ի զեկույցում:

«Կանաչ» էներգետիկայի շուկայում փոփոխությունների արդյունքում 2030-ից շահագործվող նոր հզորությունների արտադրած էներգիայի 69-74%-ը բաժին կընկնի էներգիայի վերասկանգնվող աղբյուրներին:

2012թ. «մաքուր» էներգիայի արտադրության տարեկան ծախսերը կազմել են $190 մլրդ, որը 37%-ով գերազանցել է 2011-ի կանխատեսումները: Bloobmerg-ի կանխատեսմամբ՝ մինչ 2030թ. այս ցուցանիշը կաճի մինչև $630 մլրդ:

Ներկայում 1 ԳՎտ «մաքուր» էներգիայի (բավարարում է ԱՄՆ 800 հազ. տուն) արտադրության համար սարքավորումները 10%-ով ավելի էժան է 2011թ. կանխատեսվածի համեմատ:

Ընկերությունները  վերականգնվող էներգիայի արտադրության սարքավորումների ծախսերն ավելացրել են դրանց արժեքի նվազման շնորհիվ, որը, իր հերթին, պայմանավորված է Չինաստանի վարած քաղաքականությամբ: Պեկինը չինական արևային պանելների և քամու գեներատորներ արտադրողներին պետական աջակցություն է հատկացրել:

Չինաստանի կառավարության լրահատակցումները ապահովել են չինական ընկերությունների մրցունակության բարրձրացումը և շուկայի հագեցվածությունը: «Կանաչ» էներգիայի  ընկերությունների 30%-ը հարկադրված է  եղել աջակցություն խնդրել վարկատուներից և հայտարարել սնանկացման մասին՝ պայմանավորված քամու գեներատորների և արևելյան պանելների գների անկմամբ: Այդ ընկերություններից են գերմանական Q-Cells-ը, չինական Suntech-ը և ամերիկյան Solyndra-ն:

Փոփոխությունները, որոնց հետևանքով արտադրողները զգալի վնաս են կրել, կառուցապատողներին հնարավորություն է տվել վերականգնվող էներգիայի արտադրության նախատեսվածից շատ սարքավարումներ տեղադրել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում