Գլխավոր Լրահոս

Twitter-ը $200 մլն-անոց գովազդային գործարք է կնքել

Twitter-ը $200 մլն-անոց գովազդային գործարք է կնքել
Միկրոբլոգների Twitter ծառայությունը  իր պատմության մեջ խոշորագույն գործարքն է կնքել Starcom MediaVest Group ընկերության հետ, հաղորդում է բրիտանական Financial Times-ը: Գործարքը հարյուրավոր միլիոն դոլարներ է գնահատվել, ինչը վկայում է մեդիայի և մարկետինգի ոլորտում Twitter-ի դերակատարման աճի մասին: «Մենք կարծում ենք, որ ներկայում արտադրությունը կենտրոնացած է ոլորտում, որը միջանկալ տեղ է զբաղեցնում Twitter-ի և հեռուստատեսության միջև»,-ասել է Twitter-ի ֆինանսական տնօրեն Ադամ Բեինը՝ հավելելով, որ ծառայությունը ասյպիսով կհամատեղի սոցիալական մեդիայի և հեռուստատեսության մի շարք առանձնահատկություններ: Ընկերությունների համագործակցության մասին որոշումը պայմանավորված է միտումով, որ օգտատերերը սոցկայքեր այցելելու և հեռուստատեսային հեռարձակումներ դիտելու համար սկսել են ավելի շատ օգտվել բջջային սարքավորումներից: Ամերիկյան Nielsen-ի վերջին ուսումնասիրությունը վկայում է Twitter-ում ակտիվության և հեռուստատեսային վարկանիշների փոխկապավածության մասին: Գործարքը Starcom MediaVest Group-ի հաճախորդներին, ինչպես օրինակ Procter&Gamble,Walmart, Mirosoft և Coca-Cola ընկերություններին,  Twitter-ում իրենց համար ցանկալի հետազոտությունների և գովազդային արտադրանքի մատչում կապահովի: Այսպես օրինակ՝ նրանք մատչում կունենան «В-Tweet» բջջային հետազոտության ծրագրին, որը  հնարավորություն է տալիս սպառողների շրջանում առցանց հարցում անցկացնել: «Twitter-ը շատ կարճ ժամանակում կարողացել է փորձարկայինից անհրաժեշտ դառնալու ճանապարհ անցնել», -ասել է Starcom MediaVest Group-ի գործադիր տնօրեն Լորա Դեսմոնդը: Փորձագետները նշում են, որ գորածրքը բացառիկ է և Twitter-ին հնարավորություն կտա համանման գործակցություն հաստատել նաև այլ ընկերությունների հետ: Ըստ պարբերականի՝ գործարքը կնքվել է առնվազն երկու տարով  և գնահատվում է  $200 մլն:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում