Գլխավոր Լրահոս

Ես երբևէ չեմ ասել՝ ճգնաժամն ավարտվել է. Մերկել

Ես երբևէ չեմ ասել՝ ճգնաժամն ավարտվել է. Մերկել

Lehman Brothers-ի սնանկացումը սխալ էր, որը հարվածի տակ է դրել ամբողջ գլոբալ ֆինանսական համակարգը: Այսպիսի տեսակետ է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում, որը թարգմանաբար և կրճատումներով ներկայցվում է ստորև:

-Տիկին կանցլեր, ամեն անգամ, երբ թվում է՝ ճգնաժամը հաղթահարվել է, լուրեր են ստացվում դեֆոլտի շեմին գնտվող հերթական երկրի մասին:Սկզբում Հունաստանն էր, Իսպանիան, Իռալանդիան, այնուհետ՝ Կիպրոսը և Մալթան: Մի՞գուցե վաղը նույն իրադրությունում հայտնվեն  Իտալիան և Ֆրանսիան: Ո՞ր փուլում  է այժմ Եվրոպան: 

-Ես միտումնավոր երբևէ չեմ ասել, ոչ ճգնաժամն ավարատվել է, և միայն նշել եմ, որ անցել ենք ճանապարհի զգալի մասը, սակայն անելու դեռ բազմաթիվ քայլեր կան: Ինչ վերաբերում է եվրոյին, միջազգային խաղորդները՝ և՛ քաղաքական գործիչները, և՛ ֆինանսական ներդրողները, գիտակցել են, որ եվրոգոտու անդամ երկրները միասնական արժույոի պահպանման բավարար քաղաքական կամք ունեն:

-Ո՞րն է եվրոպական քաղաքականության նպատակը:

-Ես դյուզ-ինչ չեմ կասկածում, որ եվրոն կպահպանի իր ուժը: Ինձ համար ակտուալը հարցն է՝ որտեղ կլինի Եվրոպան տասը կամ քսան-երեսուն տարի հետո այս շեշտակիորեն փոփոխվող աշխարհում: Արդյո՞ք մենք կլինենք այն մայրացամքների թվում, որոնցից քաղաքացիների՝ բարձրակարգ չափորոշիչներին համապատասխան բարեկցություն ապահովող նոր նվաճումներ են ակնակլում, թե՞ կհայտնվենք  հետնապահների ցուցակում:

-Ճգնաժամի դեմ պայքարը Գերմանիայի և խնդրահարույց երկրների բնակիչների միջև տարաձայնությունների պատճառ է դարձել: Դա կարո՞ղ է վկայել, որ եվրոպական գաղափարը աստիճանաբար մահանում է:

-Ներկայում եվրոպական քաղաքականությունն ինչ-որ չափով վերածվել է ներքինքաղաքկանության: Արժութային միության կազմում մենք որոշակի չափով պայքարում ենք որոշումների համար, որոնք ինձ հայտնի են ներքին քաղաքականությունից: Կարևոր է, որ մենք ունենք  մեկ ամբողջություն լինելու գիտակցումը: Ես դրական եմ համարում փաստը, որ այսօր Եվրոպայում մենք հրապարակային բանավիճում երբեմն էլ վիճում ենք, քանի որ դրա շնորհիվ ավելի լավ ենք ճանաչում միմյանց:

-Արդյո՞ք շարունակելու  ենք բանկերը փրկել նաև հետագայում:

-Այժմ մենք առավելապես զբաղված ենք անցյալի թերությունների շտկմամբ: Ինձ համար Lehman Brothers-ից ստացած դասն այն էր, որ նման փորձարկումը, երբ որոշում էր ընդունվել չփրկել բանկը, ապագայում չպետք է կրկնվի: Մենք պետք է մեխանիզմներ գտնենք, որոնց միջոցով հնարավոր կլինի հետագայում կանխել նման իրադրությունները, երբ խոշոր բանկերի սնանկացումը ազդում է ամբողջ գլոբալ տնտեսության վրա:

-Արևմուտքում ներկայում բանկերի և կառավարությունների համակեցություն է, որոնք պարզապես առանց մեկը մյուսի չեն կարող գոյատևել: Պետութունը փրկում է բանկերին, բանկերը՝ պետությանը: Եթե նրանք հայտնվում են անելանելի դրության մեջ օգնության համար դիոմւմ են կենտրոնական բանկերին: Չե՞ք կարծում, որ բոլոր այդ խաղացողներին պետք է վերատեղադրել տարբեր ուղղություններով՝ դադարեցնելու շահերի նման սերտաճումը:

-Առողջ տնտեսությունը վարկերի անհրաժեշտություն ունի: Գերմանիայում ժամանակներ են եղել, երբ տնտեսական աճը վնաս է  կրել բանկերի կողմից վարկերի չհատկացման պատճառով: Անշուշտ, չպետք  է թույլ տալ, որ հասարակությունն ու տնտեսությունը դառնան բանկերի գերին: Պետության և քաղաքական գործիչների համար բանկերից անկախ մնալու լավագույն միջոցը պարտքեր չկուտակելն է: Հաշվի առնելով հանգամանքը, որ տասնամյակներ շարունակ մենք զգալի պարտքեր ենք կուտակել, որոշակի կախվածություն ենք ձեռք բերել այն բանից՝ ով մեզ գումարներ կհտակացնի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում