Գլխավոր Լրահոս

Մարգարիտա Սիմոնյանն ու Թինա Կանդելակին` Հայոց ցեղասպանության մասին

Մարգարիտա Սիմոնյանն ու Թինա Կանդելակին` Հայոց ցեղասպանության մասին

Ռուսական Russia Today անգլալեզու հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և հաղորդավարուհի Թինա Կանդելակին գրառումներ են կատարել Twitter-ի իրենց միկրոբլոգներում՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր մենք ընտանիքով, ինչպես միլիոնավոր այլ մարդիկ, բաժակ կբարձրացնենք  մեր նախնիների հիշատակի համար, որոնք տանջանքների են ենթարկվել 1915թ.»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը՝ նշելով, որ մանկության տարիներին ինքը հաճախ է այցելել Ցեղասպանությունը վերապրած իր նախատատին:

Սիմոնյանի խոսքով՝ իր նախատատի եղբայրներին, քույրերին և ծնողներին մեկ գիշերվա ընթացքում մորթել են նրա աչքի առաջ:

«Իմ նախատատին և նրա կրտսեր քրոջը ձեռք չէին տվել, քանի որ գեղեցիկ աղջիկներին թուրքերը տանում էին իրենց տուն, սակայն մայիսի 16-ին իմ նախատատը փախել էր»,- գրել է Սիմոնյանը՝ հավելելով, որ իր նախատատը փախել էր Ղրիմ, և այդպես է իրենց ընտանիքը հայտնվել Ռուսաստանում:

Սիմոնյանը գրել է, որ նախատատի քրոջ՝ Ալիսայի մասին իրենք տեղեկություն չունեն, իսկ ավագ քույրը, որն ամուսնացած էր, խուսափելով բռնաբարությունից՝ ցած է նետվել Տրապիզոնի ժայռից և խեղդվել ծովում:

«Իմ ընտանիքը Ցեղասպանությունը վերապրել է, և այլ ապացույցի կարիք ես չունեմ»,- գրել է Սիմոնյանը:

Իսկ հաղորդավարուհի Թինա Կանդելակին իր միկրոբլոգում գրել է, որ ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում ցեղասպանության հետևանքով զոհված հայերի ոգեկոչման օրն է:

«Այս օրը Թուրքիան սկսել է հայերի մասսայական ոչնչացումը: Հավերժ հիշատակ»,- գրել է Կանդելակին:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում