Գլխավոր Լրահոս

Apple-ի եռամսյակային շահույթը 10 տարվա մեջ առաջին անգամ նվազել է

Apple-ի եռամսյակային շահույթը 10 տարվա մեջ առաջին անգամ նվազել է
2013թ. 1-ին եռամսյակում ամերիկյան Apple ընկերության $9,55 մլրդ՝ 2012-ի նույն ժամանակահատվածի $11,6 մլրդ-ի համեմատ, հաղորդում է Bloomberg-ը: Վերջին տասը տարում առաջին անգամ է Apple-ի եռամսյակային  շահույթի անկում արձանագրում: Մյուս կողմից՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ընկերության ընդհանուր եկամուտները անցած տարվա նույն ժամանակահտվածի համեմատ ավելացել են 11%-ով՝ կազմելով $43,6 մլրդ: Այս ցուցանիշները գերազանցել են փորձագետների ավելի վաղ արված $42,5 մլրդ-ը: Հաշվետու ժամանակահատվածում Apple-ը 37,4 մլն iPhone և 19,5 մլն iPad է վաճառել: Apple-ը հայտարարել է եռամսյակային շահութաբաժինները 15%-ով ավելացնելու մտադրության մասին: Փորձագետները Apple-ի ցուցանիշների վատթարացումը պայմանավորում են սմարթֆոնների և պլանշետների շուկայում մրցակցության մեծացմամբ՝ առաջին հերթին հարավկորեական Samsung-ի կողմից: Բացի այդ՝ Apple-ի վերջին նորությունների՝ iPad Mini պլանշետի և iPhone5-ի «վարկանիշը» զիջում է ավելի վաղ արված կանխատեսումներին: Փորձագետները նշում են, որ ներկայում ընկերությունը մեծ գումարներ է ծախսում առաջատար դիրքերի վերականգնման համար:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում