Գլխավոր Լրահոս

Բրյուսելում Ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել

Բրյուսելում Ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել
Ապրիլի 24-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվել է պատարագ` նվիրված Հայոց մեծ եղեռնի 98-րդ տարելիցին, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Պատարագին հաջորդել է ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշակոթողի մոտ հոգևոր հայրերը մատուցել են ոգեկոչման արարողություն, որին հաջորդել են Բելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահ Միշել Մամուրյանի և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանի ելույթները: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերը, Բելգիայի կառավարության ներկայացուցիչներ, Բելգիայի քաղաքական և հասարակական շրջանակների ականավոր գործիչներ, հրեական և թութսի համայնքների ներկայացուցիչներ, մտավորականներ ու լրագրողներ: Ավելի վաղ` ապրիլի 23-ին, Բելգիայում գործող «Նաիրյան» հայ ուսանողական միությունը, բելգիահայ երիտասարդների մասնակցությամբ, կազմակերպել էր մոմավառություն հայկական խաչքար-հուշակոթողի մոտ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում