Գլխավոր Լրահոս

Հիշատակի արարողություն և պատարագ Մոսկվայում

Հիշատակի արարողություն և պատարագ Մոսկվայում
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում էր կազմակերպված Մոսկվայում. հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից: Այսօր Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցու տարածքում տեղի է ունեցել 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությանը զոհ դարձած 1,5 մլն անմեղ հայերի  հիշատակման արարողությունը: Ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել եկեղեցու տարածքում կանգնեցված հուշակոթողի մոտ, այնուհետև եկեղեցու մատուռում Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի կողմից մատուցվել է հոգեհանգստի պատարագ: Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությանը մասնակցել են ՌԴ-ում  ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը,  ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արայիկ Բադալյանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Մոսկվայում գործող հայկական հասարակական կառույցների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, մոսկվաբնակ ազգությամբ հայ մշակույթի և գիտության գործիչներ, մոսկովյան բուհերի հայ ուսանողներ:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում