Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն ԵԽԽՎ-ում

Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն ԵԽԽՎ-ում
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն է տարածվել. տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից: Հայտարարության տակ ստորագրել են ԵԽԽՎ-ի՝ ոչ միայն Հայաստանի, այլև Սերբիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Հունգարիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի 21 ներկայացուցիչ: Հայտարարության տեքստում նշված է. «Ցեղասպանությունների ճանաչումը քայլ է, որն առաջնորդում է մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները կանխարգելելուն: Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը փաստագրված և հաստատված է մամուլի ու ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով, հայտարարություններով` Միացյալ Ազգերի կազմակերպության, Եվրախորհրդարանի, ԵԽ անդամ պետությունների խորհրդարանների` այդ թվում Շվեդիայի, Լիտվայի, Գերմանիայի, Լեհաստանի, Նիդերլանդների, Սլովակիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Բելգիայի, Կիպրոսի, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, ԱՄՆ 43 նահանգների, Չիլիի, Արգենտինայի, Վենեսուելայի, Կանադայի, Ուրուգվայի և Լիբանանի կողից: Վեհաժողովի՝ ներքոստորագրյալ անդամներս կոչ ենք անում ԵԽԽՎ-ի անդամ բոլոր պետություններին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ, որ հետագայում կհանգեցնեն Թուրքիայի իշխանությունների կողմից մարդկության դեմ այդ սարսափելի ոճրագործության ճանաչմանը, և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը` նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը»:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում