Գլխավոր Լրահոս

Նոր 5-եվրոյանոցները շրջանառության մեջ կլինեն մայիսի 2-ից

Նոր 5-եվրոյանոցները շրջանառության մեջ կլինեն մայիսի 2-ից

Մայիսի 2-ից Եվրոպական կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 5-եվրոյանոց նոր թղթադրամաներ, հաղորդում է Reuters-ը: Նոր թղթադրամների վրա պատկերված են հունական դիցաբանության հերոսներ, և հինգ թվի գույնը զմրուխտե երանգ է ստացել: 5-եվրոյանոց փոփոխությունը միակը չի լինելու: Գերմանացի փորձագետներն առաջարկում են շրջանառությունից հանել 500-եվրոյանոց թղթադրամները: Նրանց կարծիքով՝ դա անհրաժեշտ է միայն քրեական կառույցներին և կոռուպցիայով զբաղվողներին:

Սա պայմանվորված է հանգամանքով, որ նման խոշոր թղթադրամը առօրյա կյանքում չի գործածվում: Շատ եվրոպացիներ այն անգամ երբևէ չեն տեսել:Անկանխիկ վճարումների աճի ֆոնին այն շրջանառությունից հանելու առաջարկը բավական հավանական է:

Եվրոպական կենտրոնական բանկը մտադիր է առաջիկա տարիներին շրջանառության մեջ դնել մյուս եվրոթղթադրամների նոր տարբերակները: Նոր 5-եվրոյանոցը ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին  ներկայացրել էր դեռ հունվարին: «Նոր եվրոթղթադրամները խորհրդանշում են մեր մայրցամաքի միասնականությունը և բազմազանությունը», -ասել էր Դրագին: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում