Միջազգային Moody's վարկանշային գործակալությունը Սլովենիայի վարկանիշն իջեցրել է երկու աստիճանով՝ Baa2-ից մինչև «աղբային» Ba1՝ բացասական կանխատեսմամբ՝ չբացառելով վարկանիշի հետագա իջեցումը, հաղորդում է Bloomberg-ը: Գործակալությունն իր որոշումը պայմանավորում է հավանականությամ մեծացմամբ, որ Սլովենիային արտաքին ֆինանսական աջակցություն անհրաժեշտ կլինի:
Moody's-ը նշում է նաև երկրի բանկային համակարգում իրադրության, ինչպես նաև պետական ֆինանսների վիճակի կտրուկ վատթարցումը:
«Սլովենիայում իրադրությունը վատթարանում է, և մեծ է հավանականությունը, որ նա Կիպրոսից հետո հաջորդ երկիրը կդառնա, որին արտաքին ֆինանսական աջակցությւոն անհրաժեշստ կլինի», -ասվում է գործակալության զեկույցում:
Եթե իրադրությունը Սլովենիայում չփոխվի, նրա փրկության համար անհրաժեշտ կլինի շուրջ €4 մլրդ: Այս ամենը պայմանավորված է հանգամանքով, որ երկրի հիփոթեքային շուկան կոլապսում է հայտնվել, և որպես դրա հետևանք կտրուկ ավելացել է չմարված վարկերի ծավալը:
Ստեղծված իրադրությունից դուրս գալու համար կառավարությունը նախապատրաստվում է մի շարք խոշոր ընկերություններում իր մասնաբաժինների վաճառքին: Ներդրողների մի մասը հոռետեսորեն է վերաբերվում այս նախաձեռնությանը՝ համարելով, որ այսպիսով երկրի իշխանությունները ցանկանում են ժամանակ շահել և խուսափել լիակատար մասնավորեցումից:

Civilnet










