Կանադայի բյուջետային ծախսերի աուդիտի ընթացքում չի հաջողվել պարզել՝ ինչ նպատակով է ծախսվել ահաբեկչության դեմ պայքարի համար հատկացված $3,1 մլրդ-ը, հաղորդում է կանադական CBC հեռուստաալիքը:
Բյուջետային ծախսերի օրինականության ստուգումներն իրականցրել է երկրի գլխավոր աուդիտոր Մայքլ Ֆերգյուսոնի ղեկավարած հանձնաժողովը: սԶեկույցի համաձայն՝ 2001-2009թթ. բյուջեից ահաբեկչության դեմ պայքարի համար հատկացվել է ընդհանուր առմամբ $12,9 մլրդ, որոնք բաշխվել են 35 տարբեր գերատեսչությունների միջև: Աուդիտորներին հաջողվել է պարզել միայն $9,8 մլրդ-ի ճակատագիրը:
Ֆերգյուսոնի խոսքով՝ դեռևս չկան տվյալներ՝ինչ նպատակներով է ծախսվել այդ $3 մլրդ-ը: Ըստ նրա՝ եթե պարզվի, որ գերատեսչություններն այդ գումարը այլ նպատակներով են ծախսել, դրա համար պետք է կառավարության թույլտվությունն ունենային:
Կանադային ահաբեկչությնա խսնդիրը խսոտրեն մտահոգել է հատկապես 2001թ.՝ Սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո: Այդ ժամանակ հակաահաբեկչական մի շարք խիստ օրենքներ են ընդունվել, մշակվել է Կանադա ահաբեկիչների մուտքը կանխելու, ինչպես նաև երկրում արդեն գնտվողներին բացահայտելու ծրագիր:
Ահաբեկչության դեմ պայքարը Բոստոնի դեպքեից հետո կրկին հայտնվել է Կանադայի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Երկրի խորհդարա նը վերականգնել է ահաբկեչության դեմ պայքարին ուղղված մի շարք և երկրի քաղաքացիներրի որոշ իրավունքները դեռ 2007-ից սահմանափակող օրենքներ:
Civilnet











