Ֆինանսական հատուկ կարգավիճակ ունեցող բրիտանական անդրծովյան վեց տարածքներ տևական պայքարից հետո համաձայնել են Եվրամիության անդամ հինգ երկրների՝ Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Իտալիային, Իսպանիային և Ֆրանսիային ավտոմատ ռեժիմով տրամադրել օֆշորում գտնվող բոլոր բանկային հաշիվների մասին տվյլաները, հաղորդում է BBC-ն:
Իրենց ֆինանսական համակարգերի թափանցիկության բարձրացման ուղղված միջոցառումներն իրականցրել են Անգիլիան, Բերմունդյան, Բրիտանական Վիրջինյան, Կայմանյան կղզիները, Մոնսերատը, Թյորքսը և Կայկոսը:
«Հարկերից խուսափելու դեմ պայքարում արամատական քայլ է արվել: Մենք կոչ ենք անում աշխարհի մյուս պետություններին հետևել մեզ և հասնել համակարգի «ապամոնտաժմանը», որի միջոցով հնարավոր է լինում թացքնել հարկային ակտիվները», -ասել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը:
Անդրծովյան վեց տարածքների ստանձնած պարտավորությունների համաձայն՝ իրենց ֆինանսական իշխանությունները ԵՄ անդամ վերոնշյալ հինգ երկրներին ավտոմատ ռեժիմով ուղարկելու են բանկային հաշիվների ամփոփագրային մանրամասն տվյալներ, այդ թվում՝ անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, տրանզակցիոն տվյալներ և հոսող միջոցների ծավալներըս:
Մեծ Բրիտանիան Մեծ ութնայկում իր նախագահության առաջնահերթություններից է հայտարարել պայքարը «հարկային դրախտների» դեմ: Մեծ ութնյակում Լոնդոնը կնախագահի մինչև այս տարվա վերջ:
Civilnet











