Intel-ի նոր գլխավոր տնօրենը մայիսի 16-ին կստանձնի պաշտոնը

Ամերիկյան Intel Corp. տեխնոլոգիական ընկերության տնօրենների խորհուրդը Բրայան Կրզանիչին միաձայն ընտրել է ընկերության գլխավոր տնօրեն, հաղորդում է Mashable-ը:
Բրայան Կրզանիչը 2012թ. հունվարից զբաղեցրել է Intel-ի օպերացիոն տնօրենի պաշտոնը, իսկ 2013թ. մայիսի 16-ից կփոխարինի արդեն նախկին գլխավոր տնօրեն Փոլ Օթելիին` դառնալով ընկերության 6-րդ գլխավոր տնօրենը: Կրզանիչը Intel-ում աշխատում է 1982-ից և զբաղեցրել է տեխնիկական և ղեկավար մի շարք պաշտոններ:
Միաժամանակ` Intel-ի տնօրենների խորհուրդն ընկերության նախագահ է ընտրել Ռենե Ջեյմսին, որը ևս իր պարտականությունների կատարմանը կանցնի 2013թ. մայիսի 16-ից:
2012թ. Intel-ի զուտ շահույթը կրճատվել է 15%-ով` մինչև $11 մլրդ` 2011թ. $12,9 մլրդ-ի համեմատ, իսկ հասույթը կրճատվել է 1,2%-ով` կազմելով $53,3 մլրդ:
Civilnet










