Համաշխարհային ՀՆԱ-ի շարժիչ ուժը, ամենայն հավանականությամբ, Աֆրիկան կդառանա՝ առաջ անցնելով Հնդկաստանից և Չինաստանից, ասվում է Արժույթի միջագային հիմնադրամի ուսումնասիրությունում, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՀ փորձագետների գնահատամամբ՝ ընթացիկ տարում Սև մայրցամաքում տնտեսական աճը կկազմի 5,5%: 2014-ի համար ԱՄՀ-ն Աֆրիկայում կանխատեսել է 6,1% աճ: Այս պայմաններում Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող երկրները կարող են առաջ անցնել Ասիայից՝ մյուս տարածաշրջանների շարքում առաջատար դիրքեր զբաղեցնելով ըստ աճի տեմպերի:
Կայուն զարգացումը ապահովվում է հումքի գների կտրուկ բարձրացման և նավթի նոր հանքավայրերի շահագործման շնորհիվ: ԱՄՀ-ն կարևոր գործոն է համարում նաև ժողովրդավարության ամրապնդումը, պետական կառավրման համակարգի բարելավվումը և մայրացամաքի բնակչության կողմից պահանջարկի աճը:
Փորձագետների կարծիքով՝ չնայած վերոնշյալ գործոններին՝ Աֆրիկան դեռ պետք է շատ ջանքեր գործադրի գլոբալ տնտեսության շարժիչը դառնալու համար:
Աֆրիկյան երկրները կարող են լինել ամենից արագ աճող տնտեսությունները, սակայն գլոբալ տնտեսությունում, ըստ փորձագետների, նրանց մասնաբաժինը դեռևս շատ փոքր է:
Civilnet











