Գլխավոր Լրահոս

Դրագին եվրոգոտուն կոչ է արել շարունակել կրճատել բյուջետային ծախսերը

Դրագին եվրոգոտուն կոչ է արել շարունակել կրճատել բյուջետային ծախսերը

Եվրոգոտու երկրները, որոնք զգալի պետպարտք են կուտակել, չպետք է հրաժարվեն բյուջետային խնայողության քաղաքականության շրջանակում նախանշած նպատակներից: Այսպիսի հայտարարություն է արել Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին Հռոմում Սենտ Լուիսի համալսարանում իրեն քաղաքագիտության ոլորտում պատվավոր կոչումի շնորհման առիթով ելույթի ժամանակ: Նրա կարծիքով՝ երկները պետք է շարունակեն բյուջետային ռացիոնալ ուղեգծին հետևումը տնտեսական երկարաժամկետ աճի ապահովման համար:

«Մենք տեսնում ենք, որ մի շարք երկրներ շահագրգռված են տնտեսության կառուցվածքային խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման հարցում: Մյուս կողմից՝ ակնհայտ  է, որ աշխատաշուկայում իրադրության բարելավման առանցքայան պայմանը երկարաժամկետ տնտեսական աճի ապահովումն է: Եվրոպական մի շարք երկրներում գործազրկությունը ռեկորդային մակարդակի է հասել, որը նվազեցնում է իշխանությունների կենսունակության նկատմամբ մարդկանց հավատը: Գործազրկության մակարդակի բարձրացման միտումը ՝ հատկապես երիտասարդության շրջանում սոցիալական հետագա լարվածության աճի պատճառ կարող է դառնալ, ինչը, իր հերթին, կվերածվի բնակչության բողոքի ցույցերի», -ասել է Դրագին:

ԵԿԲ նախագահի հայտարարությունը հնչում է եվրոգոտու անդամ երկրների տնտեսա-քաղաքական աճող տարաձայնությունների ֆոնին:
Եվրոգոտու «խնդրահարույց երկրները» առերեսվելով տնտեսական զգալի անկման և գործազրկության աճին՝ պայմանավորված պետական ծախսերի կրճատմամբ, աստիճանաբար ավելի ու ավելի շատ են հակվում բյուջետային խնայողության դադարեցմա և հարկաբյուջետային ծախսերի ավելացման քաղաքականության իրականացմանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում