Ներդրողները պետք է խուսափեն ԱՄՆ պետապարտատոմսերում ներդրումներից, ամերիկյան CNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է ամերիկացի հայտնի ներդրող, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը: «Պարտքային պարտավորություններում միջոցներ ներդրածները կարող են կորցնել դրանք», -ասել է Բաֆեթը: Նրա կարծիքով՝ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքները, որոնք ԱՄՆ ազգային տնտեսության կայունացումն ապահովող պայմանն են, բացասաբար են ազդել պարտատոմսերի վրա: Բաֆեթը նշել է, որ ԱՄՆ կոմերցիոն ձեռնարկությունների բաժնետոմսերի գները, ի տարբերություն պարտատոմսերի, «ողջամիտ» են: Հայտնի ներդրողը նշել է նաև, որ ԱՄՆ տնտեսության վիճակն աստիճանաբար բարելավվում է: Բաֆեթը դա պայմանավորում է ԴՊՀ ձեռնարկած միջոցառումներով: «Տնտեսությունն աճում է, սակայն աճի տեմպերը ցածր են: Պահանջարկը ևս աճում է, սակայն դանդաղ», -ասել է Բաֆեթը:

Civilnet










