Գլխավոր Լրահոս

2013թ. ցորենի արտադրությունը կտրուկ կաճի. FAO

2013թ. ցորենի արտադրությունը կտրուկ կաճի. FAO

2013թ. ցորենի, ֆուրաժային ցորենի, ինչպես նաև բրնձի արտադրության կտրուկ աճ կարձանագրվի, վկայում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հացահատիկի  պահանջարկի և առաջարկի ամենամսյա կանխատեսումը:

Ցորենի արտադրությունը եղանակային պայմանների կայունացման ֆոնին  2011թ. համեմատ կարող է աճել 5,4%-ով՝ կազմելով 695 մլն տ, որը, սակայն, 6 մլն տ-ով կզիջի 2011թ. ռեկորդային բերքի ծավալները:

2013թ. ֆուրաժային ցորենի արտադրությունը ռեկորդ կսահմանի՝ արձանագրելով 1266 մլն տ, որը 9,3%-ով գերազանցում է 2011թ. 1167 մլն տ ցուցանիշը:

Եգիպտացորենի արտադրությունը, 2010թ. համեմատ կաճի 10%-ով՝ կազմելով 960 մլն տ: Արտադրության աճ հիմնականում կարձանագրվի ԱՄՆ-ում, որ եգիպտացորենի խոշարագույն արտադրողն է աշխարհում: Աճին պայմանավորված կլինի նաև ԱՊՀ հիմնական արտադրող երկրներում երաշտի ավարտով:

FAO-ն բրնձի արտադրության մինչև 497,7 մլն տ աճ է կանխատեսում, որը 16 մլն տ-ով գերազանցում է 2012թ. ցուցանիշը: Աճը հատկապես զգալի կլինի Հնդկաստանում և Ինդոնեզիայում:

Չնայած արտադրության աճին՝ 2012-2013թթ. ցորենի սպառումը կզսպեն աճող գները և էթանոլի անկայուն պահանջարկը: 2012-2013թթ. ցորենի համաշխարհային սպառման ցուցանիշները 2011-2012թթ. համեմատ աննշան տարբեր կլինեն՝ կազմելով   2332 մլն տ:

2013թ. սեզոնի փակմանը ցորենի համաշխարհային պաշարները նախորդ սեզոնի համեմատ կավելանան 1%-ով՝ 5 մլն տ-ով՝ կազմելով 505 մլն տ՝ 3%-ով՝16 մլն տ-ով զիջելով բացման սեզոնի ցուցանիշները:

2012-2013թթ. ցորենի համաշխարհային շրջանառությունը կտրուկ կնվազի՝ կազմելով 304,4 մլն տ, որը 1 մլն տ-ով գերազանցում է անցած ամսվա կանխատեսումը, սակայն 4%-ով՝ 13 մլն տ-ով, զիջում է 2011-2012թթ. ցուցանիշը:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում