Չինաստանի ստվերային բանկային սեկտորը համակարգային ռիսիկեր է ստեղծում երկրի ֆինանսական ոլորտի համար, քանի որ այն երկու տարում աճել է ավելի քան 67%-ով, ասվում է միջազգային Moody’s վարկանշային գործակալության զեկույցում:
2012թ. վերջին Չինաստանի ստվերային բանկային սեկտորը, որն ընդգրկում է մասնավոր վարկավորումը, նպատակային փոխառությունները, ոչ բանակային կառույցների վարկերը և ակտիվների վերահսկման բանկային ծառայությունները, կազմել է $4,7 մլրդ՝ 2010թ. $2,8 մլրդ-ի համեմատ:
Ապրիլին Moody’s-ը Չինաստանի վարկային վարկանիշը «դրականից» «կայուն» է իջեցրել՝ հայտարարելով, որ Պեկինը վարկային արշավի և պետպարտքի ռիսկերի նվազման հարցում կանխատեսվածի համեմատ պակաս առաջընթաց է արձանագրել:
«Հաշվի առնելով Չինաստանում ստվերային բանկային սեկտորի զգալի ծավալները՝ մենք կասկածի տակ ենք դնում բանկերի՝ իրենց ստվերային բանկային ոլորտում դեֆոլտներին դիմակայելու կարողությունը»,- ասվում է Moody’s-ի զեկույցում:
Ուշագրավ է, որ Չինաստանի իշխանությունների գնահատականները զգալի տարբերվում են: Այսպես՝ Չինաստանի ֆինանսական կայունության հանձնաժողովը ստվերային բանկային սեկտորը $324 մլն է գնահատել: Ամերիկյան JPMorgan Chase-ի փորձագետները այն $5,8 մլրդ են գնահատել:
Civilnet











