Մայիսի 10-11-ը Մեծ յոթնյակի երկրների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի նախագահները Մեծ Բրիտանիայում հերթական հանդիպման ընթացքում զերծ են մնացել Ճապոնիային՝ տնտեսության վերականգնման ուղղված ջանքերի հարցում քննադատելուց, հաղորդում է Reuters-ը: Ճապոնիայում իրադրությունը, ընդհանուր առմամբ, կանխատեսելի և տրամաբանական է: Մեծ յոթնյակի երկրները տարիներ շարունակ Տոկիոյին կոչ են արել տնտեսության աշխուժացմաննն ուղղված քայլեր ձեռնարկել: Բացի այդ՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, ինչպես նաև Անգլիայի բանկը քանակական մեղմացման ակտիվ քաղաքականություն են վարում:
Այս պայմաններում յենը շարունակում է արժեզրակվել՝ 2008թ. ի վեր առաջին աագամ արձանագրելով 100 յեն/$1 մակարդակը: Բորսայական Nikkei 225 ինդեքսը շարունակում է իր «վերելքը» և արդեն գերազանցել է 2008թ. արձնագրաված առավելագույն ցուցանիշները:
Թեև հանդիպման ավարտին որևէ փաստաթուղթ չի ստորագարվել, տնտեսության և ֆինանսական սեկտորի զարգացման մի շարք հարցերում որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել:
Ակտիվորեն քննարկվել են նաև բանկային սեկտորի զարգացման հարցեր: «Անհրաժեշտ է արագ ավարտին հասցնել աշխատանքը, որպեսզի չլինեն խոշոր բանկեր, որոնց կարող է սնանկացում սպառնալ», -ասել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորոնը:
Հանդիպման մասնակցիների կարծիքով՝ Կիպրոսին հատկացված ֆինանսական աջակցությունը վկայում է բանկային սեկտորի բարեփոխումներն ավարտին հասցնելու անարաժշետության մասին:
Եվրոպացի պաշտոնյաները ակնկալում են Գերմանիայի աջակցությունը եվրոգոտոււմ բանկային միության ստեղծման հարցում, որը, նրանց կարծիքով, կարող է ուժեղացնել արժութային գոտին: Բեռլինը մտահոգություն ունի, որ խնդրահարույց բանկերի փրկության համար հարկադրված կլինի չափազանց թանկ վճարել, եթե անցում կատարվի սնանկացած վարկատուների վերակառուցման սխեմային:

Civilnet










