Գլխավոր Լրահոս

Եվրոգոտում վատթարագույնը դեռ առջևում է. Fitch

Եվրոգոտում վատթարագույնը դեռ առջևում է. Fitch

Ֆինանսական շուկաների աճը չի արտացոլում իրական դրությունը եվրոգոտում, որտեղ շարունակում է պահպանվել տնտեսության ֆունդամենտալ թույլ վիճակը, վկայում են միջազգային վարկանշային Fitch գործակալության եռամսյա հարցման արդյունքները: Հարցումն անցկացվել է ավելի քան €8,6 տրլն ամրագրված եկամուտ ունեցող ֆոնդերի և ներդրումային ընկերությունների ղեկավարների շրջանում:

Հոռետեսները, ինչպես նախկին հարցմանը, առաջատար դիրքերում են: Նրանց կարծիքով՝ եվրոգոտու պարտքային և ֆինանսական ճգնաժամի վատթարագույն մասը դեռ առջևում է:

Ընդ որում՝ հոռետես ներդրողները երկու ճամբարի են բաժանվել: Այսպես՝ հոռետեսների 29%-ի կարծիքով շուկաներում հանդարտությունը երկար չի պահպանվի: 30%-ը շուկաների ներկայիս իրադրությունը բնորոշում է որպես իռացիոնալ ցնծություն, որն անտեսում է տնտեսական ոչ այդքան հուսադրող կանխատեսումները:

Հարցման մասնակիցների 41%-ը լավատեսորեն հավատում է, որ ճգնաժամի վատթարագույն շրջանը մնացել է անցյալում՝ Եվրոպական կենտրոնական բանկի և Եվրամիության մի շարք երկրների ակտիվ աջակցության շնորհիվ:

Fitch-ի փորձագետների կարծիքով՝ Եվրոպայում տարաձայնությունները ակնհայտ են: Այսպես՝ մի կողմից արդեն վեց ամիս շարունակվող ռեցեսիան է՝ գործազրկության ռեկորդային մակարդակով, մյուս կողմից՝ ֆինանսական շուկաներում շարունակվող մրցավազքը: Եթե մոտ պագայում եվրոգատում տնտեսական կայունացում չարձանագրվի և բանկային միության ստեղծմանն ուղղված հստակ քայլեր չձեռնարկվեն, ամռանը եվրոգոտու շուկան խիստ անկայուն դրության մեջ կհայտնվի, ինչպես 2011 և 2012թ.:

Հարցման մասնակիցների 86% -ը ձգձգվող ռեցեսիան Եվրոպայի վարկային շուկայի  լրջագույն ռիսկերից մեկն է համարում: Ուշագրավ է, որ նախորդ հարցմանը այս տեսակետի կողմնակից էր ներդրողների 69%-ը: 

Հարցվածների մեծ մասը գնաճի մակարդակի բարձրացումը քիչ հավանական է համարում: Դեֆլացիայի մտավախություն ունի հարցվածների 29%-ը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում