Գլխավոր Լրահոս

Իտալիան այլևս իր ճակատագրի տերը չէ. Սորոս

Իտալիան այլևս իր ճակատագրի տերը չէ. Սորոս

Իտալիան այլևս իր ճակատագրի տերը չէ: Այսպիսի հայտարություն է արել ամերիկացի հայտնի միլիարդատեր, ներդրող Ջորջ Սորոսը Իտալիայի Ուդին քաղաքում «Տիցիանո Տերզանի 2013» մրցանակաբաշխության ժամանակ, հաղորդում է իտալական La Stampa-ն: Նրա կարծիքով՝ Իտալիայի տնտեսական ապագան կախված է Եվրամիության իշխանությունների որոշումներից:

Սորոսը տևական ժամանակ է ՝ հանդես  է գալիս եվրոպական միասնական բոնդերի սահմանման և եվրոգոտու շրջանակում առավել սերտ հարկաբյուջետային համագործակցության հաստատման օգտին:

Հայտնի ներդրողի կարծիքով՝ Իտալիայի պետպարտատոմսերի ցածր տոկոսադրույքները ժամանակավոր են, և մոտ պագայում վարկային շուկաներում Իտալիայի համար փոխառությունների արժեքը կրկին կբարձրանա: «Իմ կարծիքով՝ Իտալիայի պետպարտատոմսերի շուկայում վերջին ամիսների հանդարտությունը երկար չի տևի: Եվրոպան նախկինի պես խիստ վտանգավոր իրադրությունում : Իտալիայի տնտեսական ապագան այլսև կախված չէ այս երկրի կառավարությունից, այն ավելի շատ կախված կլինի ԵՄ իշխանությունների գործողություններից», -ասել է Սորոսը՝ հավելելով, որ ծախսերի կրճատման քաղաքականության ոչ արդյունավետ լինելու ապացույցները ավելի են շատացել: «Կարծում եմ՝ ԵՄ-ն վաղ թե ուշ պետք է հրաժարվի այս ուղեգծից, և որքան շուտ դա տեղի ունենա, այնքան ավելի լավ», -ասել է Սորոսը:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում