Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ում ամենից լավ վարձատրվում են անեսթեզիոլոգները. Forbes

ԱՄՆ-ում ամենից լավ վարձատրվում են անեսթեզիոլոգները. Forbes

ԱՄՆ-ում ամենաբարձր աշխատավարձը ստանում են անեսթեզիոլոգները: Նրանք գլխավորել են ամերիկյան Forbes հանդեսի ԱՄՆ-ում ամենալավ վարձատրվող աշխատանքների վարկանիշը, որը կազմվել է ԱՄՆ աշխատանքի վիճակագրության բյուրոյի տվյալների հիման վրա: Միջին վիճակագրական անեսթեզիոլոգը վաստակում է $111,9/1 ժամ: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է $232,8 հազ.: Ընկերությունների ղեկավարները ոչ բժշկական ոլորտի միակ ներկայցուցիչներն են որոնք ընդգրկվել են ամենաբարձր աշխատավարձ ունեցողների լավագույն տասնյակում:

Տասնյակի առաջին ինը տեղերը զբաղեցնում են բժշկական ոլորտի ներկայացուցիչներ: Հնադեսի փորձագտեներին այս փաստը չի զարմացնում, քանի որ ԱՄՆ-ում բժշկական ծառայությունների պահանջարկը չափազանց բարձր է: Բացի այդ՝ այս ոլորտում բարձր աշխատավարձերը պայմանավորված են մասնագիտական բարձր ծախսերով. ԱՄՆ-ում բժշկական կրթությունը և մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը բավական թանկ է:

ԱՄՆ Անեսթեզիոլոգների միությունը ոլորտում բարձր աշխատավարձը պայմանավորել է մասնագիտական մեծ պատասխանատվությամբ և ռիսկերով: Անեսթեզիոլոգը հիվանդին «ուղեկցում է» նախքան վիրահատությունը, վիրահատության ընթացքում, ինչպես նաև դրանից հետո: Վարկանիշի երկրորդ հորիզոնականում վիրաբույժներն են՝ տարեկան $230,5 հազ. աշխատավարձով: Երրորդ տեղում մանկաբարձներն ու գինեկոլոգներն են՝ տարեկան $216,7 հազ. աշխատավարձով:

Լավագույն տասնյակը եզրափակում են ընկերությունների գլխավոր տնօրենները, որոնց տարեկան աշխատավարձը կազմում է $176,8 հազ.: Սա միջին վիճակագրական ցուցանիշ է, և շատ դեպքերում տնօրենների տարեկան աշխատավարձը զգալիորեն տարբերվում է: Այսպես՝ 2012թ. ամենից բարձր վարձատրվող թոփ մենեջեր է դարձել դեղագործական McKesson ընկերության ղեկավար Ջոն Համերգմենը, որը վաստակել է $131 մլն:

Ամենից վատ վարձատրվում են հանրային սննդի ոլորտի աշխատակիցները: Ամենացածր աշխատավարձ ունեցողների վարկանիշի առաջին տասնյակում նրանց վեց տեղ է բաժին ընկել: Այս վարկանիշը գլխավորում են մազեր լվացողները՝ $8,9/1 ժամ՝ տարեկան $18,6հազ. աշխատավարձով: ԱՄՆ-ում այս աշխատանքով զբաղվում է 13,5 հազ. մարդ:  

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում