Գլխավոր Լրահոս

Fitch-ը բարձրացրել է Հունաստանի վարկանիշը

Fitch-ը բարձրացրել է Հունաստանի վարկանիշը

Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը երկու աստիճանով բարձրացրել է Հունաստանի վարկային վարկանիշը՝  B- -ից մինչև CCC՝ կայուն կանխատեսմամբ, ասվում է գործակալության մամլո հաղորդագրությունում:

Գործակալության փորձագետները իրենց որոշումը պայմանավորում են Հունաստանի կառավարության՝ երկրի բյուջեի պակասուրդի կրճատմանն ուղղված ջանքերում արձանագրած հաջողությամբ, ինչպես նաև Աթենքի՝ եվրոգոտին լքելու ռիսկերի կրճատմամբ:

«2012թ. ընթացիկ հաշիվների պակասուրդը կրճատվել է մինչև 3%՝ 2011թ. 10%-ի համեմատ: Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ վերանայված պայմանագիրը Աթենքին բյուջեի պակասուրդի մինչև ՀՆԱ-ի 4,5% հասցնելու համար լրացւոցիչ երկու տարի է ապահովել: Այս պայմաններում Fitch-ը կանխատեսում է, որ առաջիկա երկու տարում Հունաստանում տնտեսական անկումը ավելի մեղմ կլինի: 2013թ. ՀՆԱ-կնվազի 4,3%-ով և 2014թ. վերականգնումը թույլ կլինի», -ասվում է գործակլության հաղորդագրությունում:

Հունաստանի վարկային վարկանաիշի վրա դրական ազդեցություն է ունեցել նաև պետության ֆինանսական համակարգի աստիճանական կայունացումը և իրականացվող կառուցվածքային բարեփոխումները: Fitch-ի տվյալների համաձայն՝2012-ի կեսերից Հունաստանի  ֆինանսական համակարգ շտապ ավանդների տեսքով վերադարձվել է €16-17 մլրդ:

Fitch-ի ՝վարկանիշի կայուն կանխատեսումը վկայում է, որ ներկայում դրա իջեցման ռիսկերը, ինչպես նաև  հետագա բարձրացման հավանականությունը  ավելի հավասարակշռված են, քան նախկինում:

Մայիսի 13-ին Եվրախումբը Աթենքին ֆինանսական աջակցության հերթական տրանշի՝ €7,5 մլրդ, հատկացման մասին որոշում է ընդունել: Դրա մի մասը՝ €4,2 մլրդ-ը, կփոխանցվի մայիսին, մնացած €3,3 մլրդ-ը՝ հունիսին:

Ըստ Եվրախմբի՝ Աթենքը զգալի հաջողություններ է արձանգրել ազգային տնտեսության վերականգնման հարցում, և Աթենքը պետք է շարունակի խիստ խնայողության քաղաքականությունը:

«Վերջին տվյալները վկայում են պետական կառավարաման սեկտորուոմ առաջընթացի մասին:  Հունաստանի ընթացիկ հաշիվների պակասուրդը կրճատվում է արագ տեմպերով: Բացի այդ՝ բանկային սեկտորի կայունությունը աստիճանաբար ավելի է մեծանում: Աթենքը առաջըթնաց է արձանագրել աջակցության հերթական տրանշի ստացմանն անհրաժեշտ նախնական քայլերի իրականացման հարցում», -ասել է Եվրախմբի նախագահ Յերուն Դեյսելբլումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում