Գլխավոր Լրահոս

Գլոբալ տնտեսության աճի տեմպերի վերականգնումը վատթարացել է. Moody's

Գլոբալ տնտեսության աճի տեմպերի վերականգնումը վատթարացել է. Moody's

Վերջին երեք ամսում գլոբալ տնտեսության վերականգնման տեմպերը  վատթարացել են, ասվում է միջազգային Moody's վարկանաշային գործակալության զեկույցում: Ըստ գործակալության փորձագետների՝ մի շարք երկրներ նախկինի պես կշարունակեն պայքարել զգալի խնդիրների լուծման համար, և հազիվ թե նորմալ աճի տեմպերը արագ վերականգնվեն:

Moody's-ը հատկապես ընդգծում է եվրոգոտու տնտեսության թուլացման միտումը, որտեղ ռեցեսիան տևական և ավելի խոր կլինի՝ ավելի վաղ կանխատեսվածի համեմատ:

ԱՄՆ-ի բյուջեի ծախսային մասի սեկվեստորը, որը մարտից արդեն ուժի մեջ է, բացասաբար է ազդում մասնավոր սեկտորի աճի վրա:

Զարգացող խոշոր տնտեսությունները զգալի խնդիրների են առերեսվում ներդրումների աճի ապահովման հարցում, ինչը, իր հերթին, թույլ կտար ապահովել տնտեսության կայուն աճը:

Moody's-ի կանխատեսման համաձայն՝ 2013թ. Մեծ քսանյակի անդամ զարգացած պետությունների ՀՆԱ-ի աճը կկազմի 1,2%, որը փոքր-ինչ զիջում է նախորդ կանխատեսումը: 2014թ. աճը կարագանա՝ կազմելով 1,9%:  Մեծ քսանյակի անդամ զարգացող երկրներում աճը ավելի զգալի կլինի՝ շուրջ  5% 2013-ին:

Ընթացիկ տարում Չինաստանում աճը կայուն կլինի: Ըստ Moody's-ի՝ Հնդկաստանի ու Բրազիլիայի համար աստիճանաբար ավելի բարդ է դառնում ներդրումների ներգրավումը:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում