Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ում մեկ օրով կդադարեցվի պետպարտատոմսերի վաճառքը

ԱՄՆ-ում մեկ օրով կդադարեցվի պետպարտատոմսերի վաճառքը

Մայիսի 17-ին ԱՄՆ կառավարությունը ժամանակավորապես կդադարեցնի պետպարտատոմսերի, ինչպես նաև տեղական իշխաություների պարտատոսմերի վաճառքը՝ պետապարտքի առաստաղային մակարդակի բարձրացումից խուսափելու համար, հաղորդում է Bloomberg-ը:

Սա կառավարության աշխատանքի աջակցմանն  ուղղված առաջին քայլն է, որն կհաջորդեն համանաման այլ միջոցառումներ այնքան ժամաանակ, քանի դեռ Կոնգրեսը չի բարձրացրել ԱՄՆ փոխառությունների առաստաղային մակարդակը:

Պետպարտքի սահմանագծի ժամանակավոր չեղյալ հայտարարման ժամկետն ավարատվում է այս հանգստյան օրերին, հետևապես՝ Դաշնային պահուստային համակարգը հարկադրված է որոշակի քայլեր ձեռնարկել, ինչը կառավարությանը թույլ կտա իր գործառույթներն իրականացնել ևս մի քանի ամիս:

Պարտատոմսերի առաջարկի դեֆիցիտը դրա լրացուցիչ պահանջարկ կառաջացնի, ինչը, իր հերթին դոլարի փոխարժեքի բարձրացման կհանգեցնի, որը վերջին շրջանում արժութային շուկայում առանց այդ է էլ ռաջատարի դիրքերում է:

ԱՄՆ կառավարությունը ավելի շատ միջոցներ է ծախսում՝ բյուջե դրանց մուտքերի համեմատ, որի հետևանքով վերջին չորս տարում բյուջեի պակասուրդը կազմում է շուրջ $1 տրլն: Փոխառություններն ուղղվում են պակասուրդի ֆինանսավորմանը:

Հանրապետականներն առաջարկում են ծախսերի խիստ կրճատում՝ բյուջեի պակասուրդը կրճատելու համար, իսկ դեմոկրատները համալիր մոտեցման կողմանկից են, որն ընդգրկում է ինչպես հարկերի բարձրացում, այնպես էլ ծախսերի կրճատում: Կոնգրեսականներին հարցի շուրջ համաձայնության գալ դեռ չի հաջողվում:

ԱՄՆ բյուջեի մի շարք հոդվածներով ծախսերի կրճատումն արդեն գործում է,  ինչը հնարավորություն է տվել կրճատել  պակասուրդը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում