Բնական աղետները զգալի տնտեսական կորուստների պատճառ են դառնում, և ամբողջ աշխարհում բիզնեսի ներկայացուցիչները պետք է բնական աղետների հետ կապված ռիսկերի կառավարումն ընդգրկեն իրենց ներդրումային ռազմավարություններում, ասվում ՄԱԿ-ի աղետների վտանգի նվազմանն ուղղված զեկույցում:
Ըստ փաստաթղթի հեղինակների՝ աղետների ռիսկերի կրճատման գլխավոր պատասխանատվությունը կառավարություններն են կրում, սակայն ռիսկերի մակարդակը կապված է նաև մասնավոր սեկտորի հետ, որին բաժին է ընկնում նոր շինությունների կառուցման, ինչպես նաև արդյուանբերության և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գլոբալ 85% ներդրումներից 70%-ը:
ՄԱԿ-ի փորձագետների ուսումնասիրած 56 երկրում ջրհեղեղների, երկրաշարժերի և երաշտների վնասերը թերագնահատված են առնվազն 50%-ո: Միայն այս հարյուրամյակում բնական աղետների պատճառած վնասը կազմել է $2,5 տրլն:
ՄԱԿ-ը նշում է, որ այս վնասները հնարավոր է կրճատել մասնավոր սեկտորի հետ համագործակցության շնորհիվ, այդ թվում՝ ներդրումային բանկարի և ապահավագրական ընկերությունների:
2012թ. աշխարհում տեղի է ունեցել 310 բնական աղետ, այդ թվում՝ երկրաշարժեր, փոթորիկներ և ջրհեղեղներ: Այս ամենի հետևանքով մահացել է 9300 մարդ, տուժել է 109 մլն-ը:
2005թ. ՄԱԿ-ի անդամ 168 երկրները շրջանակային ծրագիր են ընդունել՝ ուղղված բնական աղետների հետևանքների մեղմացմանն ու կրճատմանը: Ծրագրով նախատեսված նպատակների իրականացման ժամկետն ավարտվում է 2015թ.:
Civilnet











