Գլխավոր Լրահոս

Բանկային ճգնաժամը փլուզել է Կիպրոսի անշարժ գույքի շուկան

Բանկային ճգնաժամը փլուզել է Կիպրոսի անշարժ գույքի շուկան

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Կիպրոսին €1 մլրդ վարկի հատկացումը, հաղորդում է AFP գործակալությունը: Կիպրոսի կառավարությանը փոխանցված առաջին տրանշը կկազմի €83,23 մլն:

Հաստատված վարկը Կիպրոսի տնտեսության աջակցմանն ուղղված ԱՄՀ և Կայունացման եվրպական մեխանզիմի (ESM) հեղինակած ծրագրի շրջանակում է: Ֆինանսական աջացկության ընդհանուր ծավալը €10 մլրդ է, որոնք երեք տարվա ընթացքում կուղղվեն երկրի բանկային համակարգի կայունացմանը:

ESM-ի առաջին տրանշը՝ €3 մլրդ ծավալով, հաստատվել է  մայիսի 13-ին: Այդ ժամանակ փոխանցվել է $2 մլրդ-ը: Գումարի մնացած մասը կփոխանցվի մինչև հունիսի 30-ը:

Կիպրոի բանկային համակարգն առավելապես տուժել է հունական պարտատոմսերի արժեզրկման հետևանքով: ԵՄ-ն համաձայնել է կիպրական բանկերի փրկության համար վարկերի հատկացմանը պայամանով, որ Նիկոսիան սեփական ուժերով պետք է ապահովի փրկությանն անհրաժեշետ €5-7 մլրդ-ը:

Կիպրոսը այդ նպատակով մտադիր էր միանվագ հարկել բանկային հաշիվները, սակայն առաջարկր մերժվեց խորհրդարանի կողմից, ինչին հաջորդեց Կիպրոի բանկերի վերակառուցման մասին որոշումը, որի հետևանքով Bank of Cyprus և Laiki-ի բանկերի ավանդատուները կկորցնեն իրենց խնայողությունների զգալի մասը:

Այս ամենի ֆոնին Կիպրոսում կտրուկ նվազել է անշարժ գույքի պահանջարկը, վկայում է Կիպրոսի հողատարածքների  գրանցման բաժինը: Այսպես՝ ապրիլին վաճառքների ակտերի 38% անկում է արձանագրվել  անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մարտին այս ցուցանիշի անկումը 49% է կազմել:

Գերատեսչության տվյալների համաձայն՝ պահանջարկի նվազել է Կիպրոսի բոլոր քաղաքներում՝ բացառությամբ Պաֆոսի, որի նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը՝ հատկապես Ռուսաստանից և Չինաստանից, չի դադարում: Ամենամեծ կրճատումն արձանագրվել է մայրաքաղաք Նիկոսիայում՝ 65%, ինչպես նաև Լիմասոլում, Լառնակայում և այլ քաղաքներում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում