Գլխավոր Լրահոս

S&P-ն մատնանշել է ԱՊՀ երկրների աճը զսպող գործոնները

S&P-ն մատնանշել է ԱՊՀ երկրների աճը զսպող գործոնները

Ներդրումային թույլ կլիման, մասնավոր սեկտորին ուղղված բարեփոխումների բացակայությունը, ինչպես նաև կոռուպցիայի բարձր մակարդակը զսպում են ԱՊՀ երկրների տնտեսական աճը, որն էապես կախված է նավթի և գազի արտահանումից, ասվում է միջազգային Standard & Poor’s վարկանշային գործակալության զեկույցում։

«Այս ամենի հետևանքով ԱՊՀ երկրների տնտեսություններում պահպանվում է նեղ բազա, ինչը արտաքին ցնցումներին դիմակայելու հարցում նրանց դարձնում է ավելի խոցելի»,– նշում են զեկույցի հեղինակները: Գործակալությունն ուսումնասիրությունը կատարել է Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Վրաստանում, որը 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո դուրս է եկել ԱՊՀ կազմից: «Միայն Վրաստանն ունի ոչ նավթային դինամիկ սեկտոր, որը կշարունակի միջնաժամկետ հեռանկարում ապահովել բարձր աճ»,– ասվում է զեկույցում։

Գործակալության փորձագետների համոզմամբ՝ ածխաջրածիններ արտահանող երկրներից միայն Ղազախստանում կան արդյունահանման ծավալների էական ավելացման հեռանակարներ։ S&P-ն 2012թ. համեմատ նավթի գների բարձրացում չի կանխատեսում, ինչը Ադրբեջանի և Ռուսաստանի տնտեսությունների համար խթանող էֆեկտ կարող էր ունենալ։

Գործակալությունը մատնանշում է նաև ԱՊՀ երկրների էներգատարողությունը՝ այն ժառանգություն համարելով Խորհրդային Միությունից: Ըստ S&P-ի՝ ածխաջրածիններ ներմուծողների համար դրանց սպառման ծավալների ավելացումն ընթացիկ հաշվեկշռի և բյուջեի համար լրացուցիչ բեռ է ստեղծում։ «Ածխաջրածիններ ներկրողները բյուջետային և ֆինանսական խնդիրների են առերեսվում՝ այդ թվում պայմանավորված նաև նավթի և գազի բարձր գներով։ Նավթ արտահանող երկրները, մասնավորապես Ռուսաստանն ու Ադրբեջանը, սահմանափակված են նավթի կայուն գներով և հումքի արդյունահանման ստագնացիայով»,– ասվում է զեկույցում։

Գործակալության փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղազախստանի՝ վերջին տարիների էքսպանսիոն բյուջետային քաղաքականությունը սահմանափակել է ծախսերի ընդլայնման այնպիսի հնարավորությունները, որոնք թույլ կտային խուսափել բյուջեի պակասուրդի մեծացումից։ Մյուս կողմից՝ այս երկրները զուտ վարկատուներ են և կարող են դիմել արժութային պահուստների օգնությանը։
S&P-ի փորձագետների կարծիքով՝ տարածաշրջանի տնտեսությունների աճը սահմանափակ կլինի, եթե իշխանություններ չդիմեն կառուցվածքային բարեփոխումների, ինչը կարող է փոխել իրավիճակը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում