Երիտասարդության շրջանում գործազրկության բարձր մակարդակը առաջնահերթ խնդիր է, և Եվրամիության իշխանությունները մտադիր են այն լուծել մինչև այս տարվա վերջ: Այսպիսի հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման բան Ռոմպեյը, հաղորդում է Reuters-ը:
«Մենք պատրաստ ենք աջակցել բոլոր նոր գաղափարներին՝ յուրաքանչյուր առանձին երկրին օգնելու համար: Բոլոր մարմինները պետք է մոբիլիզացվեն՝ ազգային կառավարությունները, տեղական իշխանությունները, մեծ և փոքր ընկերությունները, սոցիալական գործընկերները և եվրոպական այլ կառույցները»- ասել է Ռոմպեյը:
Նա հույս է հայտնել, որ արհմիությունները և գործատուների միությունները կկարողանան համաձայնության գալ աշխատանքի ծրագրի շուրջ մինչև ԵՄ երկրների առաջնորդների հունիսին կայանալիք գագաթաժողովը: Ըտս Ռոմպեյի՝ ԵՄ-ն ֆինանսական ճգնաժամի ընթացքում երկրների տնտեսությունների վերականգնման հարցում զգալի առաջընթաց է արձանագրել, սակայն դեռ շատ անելիքներ կան:
«Մենք անտառից դեռ դուրս չենք եկել», -ասել է Ռոմպեյը:
ԵՄ մի շարք երկրներում երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը չափազանց բարձր է: Իսպանիայում, օրինակ, այն 57% է: ԵՄ-ում գործազրկության միջին մակարդակը 12% է:
Անգլիայի բանկի նախագահ Մերվին Քինգը Մեծ Բրիտանիայի տնտեսության վերականգնման դանդաղման հարցում մեղադրել է ԵՄ իշխանություններին, որոնք, ըստ Քինգի, թույլ են տվել, որ բրիտանական տնտեսությունը հայտնվի «լճացման» մեջ: Նրա կարծխիքով՝ Մեծ Բրիտանիայի տնտեսության վերականգնման հիմնական խոչըդոտը եվրոգոտու ֆինանսական ճգնաժամը և ռեցեսիան են:
Քինքը առաջարկել է տնտեսության վերականգնման ծրագիր մշակել: Ըստ նրա՝ Մեծ Բրիտանաիայի ներկայիս աճի ոչ բավարար տեմպերի պատճառը ոչ թե ներքին խնդիրներն են, այլ գլոբալ ցածր պահանջարկը:
Civilnet











