Գլխավոր Լրահոս

2013թ. Moody's-ը կարող է իջեցնել ԱՄՆ վարկանիշը

2013թ. Moody's-ը կարող է իջեցնել ԱՄՆ վարկանիշը

2013թ. միջազգային վարկանշային Moody's գործակալությունը կարող է իջեցնել ԱՄՆ վարկանիշը, եթե Կոնգրեսն ու Սպիտակ տունը չկարողանան համաձայնության գալ բյուջեի և պետպարտքի հետագա կրճատման շուրջ, հաղորդում է Bloomberg-ը:

Moody's-ի նոր զեկույցում ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության կանխատեսումները երկրի վարկունակության և վարկային վարկանիշների համար դրական է գնահատել: Գործակալությունը՝ մյուս կողմից՝ Վաշինգտոնին կոչ է անում շարունակել և ավելի ակտիվացնել հարկաբյուջետային քաղաքականության շտկումները:

Անցած շաբաթ Կոնգրեսի բյուջետային վարչությունը դաշնային բյուջեի պակասուրդի գնահատականը ընթացիկ ֆինանսական տարվա համար, որն ավարտվում է 2013թ. սեպտեմբերի 30-ին, իջեցրել է $200 մլրդ-ով՝ մինչև $642 մլրդ: Եթե այս կանխատեսումն իրականանա, այս տարի ԱՄՆ բյուջեի պակասուրդը նվազագույնը կլինի 2008 ֆինանսական տարուց ի վեր՝ կազմելով ՀՆԱ-ի 4%՝ 2012թ. 7%-ի համեմատ:

2015թ. պակասուրդը կկազմի $378 մլրդ՝ 2009թ. ռեկորդային $1,4 տրլն-ի համեմատ:

Վարչության գնահատականների համաձայն՝ 2018 ֆինանսական տարում ԱՄՆ պետպարտքը կնվազի ՀՆԱ-ի մինչև 71%՝ 2014թ. ՀՆԱ-ի 76%-ի համեմատ, սակայն այնուհետ կրկին կաճի՝ 2023թ. հասնելով ՀՆԱ-ի 74%:

2011թ. օգոստոսին միջազգային վարկանշային Standard&Poor's գործակալությունը ԱՄՆ վարկանիշը ААА-ից իջեցրել է АА+՝ Վաշինգտոնում պետպարտքի առաստաղային մակարդակի բարձրացման հարցում առկա տարաձայնությունների ֆոնին:

Ինչպես Moody's-ը, այնպես էլ Fitch գործակալությունը դեռևս անփոփոխ են թողել ԱՄՆ վարկունակության բարձրագույն վարկանիշները: Մյուս կողմից՝ երեք գործակալություններն էլ վարկանիշի կանխատեսումը «բացասական» են գնահատում:  

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում