Գլխավոր Լրահոս

Միգրանտների գլոբալ տրանսֆերների 2/3-ը բաժին է ընկնում Ասիային

Միգրանտների գլոբալ տրանսֆերների 2/3-ը բաժին է ընկնում Ասիային

2012թ. զարգացող երկրների աշխատանքային միգրանտների՝ արտերկրից իրենց հարազատներին ուղարկած գումարներն առաջին անգամ գերազանցել են $410 մլրդ-ը, որից $260 մլրդ-ը բաժին է ընկել Ասիայի երկրներին, ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում:

2012թ. ամենից շատ փոխանցումներ կատարվել է Հնդկաստան՝ $69 մլրդ: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ $66 մլրդ-ով, որին հաջորդում են Ֆիլիպինները` $24 մլրդ, Մեքսիկան՝ $23 մլրդ, ինչպես նաև Նիգերիան և Եգիպտոսը:

Զեկույցի համաձայն՝ Ասիայում 70 մլն ընտանիք՝ յուրաքանչյուր տասներորդը, դրամական փոխանցումներ է ստանում արտերկրում աշխատող իր հարազատներից: 2012թ. այս գումարները ազգային տնտեսությունների մեկ ութերոդր մասն են կազմել: Այս ցուցանիշով առաջատարը Տաջիկստանն է, որտեղ փոխանցված գումարնեը կազմել են երկրի ՀՆԱ-ի 51%-ը: Երկրորդ տեղում Ղրղըզստանն է՝ ՀՆԱ-ի 32% ցուցանիշով, որին հաջոդում է Նեպալը՝ 28%: Չինաստանում այն կազմել է ՀՆԱ-ի 0,8%-ը:

Ընտանիքների մեծ մասը ստացած գումարները ծախսում են անհետաձգելի կարիքների վրա: Դրամային այս փոխանցումների համար  իրականացվում ավելի քան 500 մլն առանձին գործարք, որոնց արժեքը կազմել է $16 մլրդ` յուրաքանչյուր գործարքի դիմաց միջինը $30՝ ընդհանուր գումարի 8,5% -ը:

ՀԲ կանխատեսումների համաձայն ՝ առաջիկա երեք տարում փոխանցումների միջին տեմպը կկազմի տարեկան 9%:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում