Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը՝ նոր Հունաստան. կանխատեսում

Ռուսաստանը՝ նոր Հունաստան. կանխատեսում

Առաջիկա տասը տարում Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը չեն գերազանցի տարեկան 2%-ը, և իշխանությունները կսկսեն մեծացնել պետպարտքը, ինչպես Հունաստանում է, ասվում է ռուսական «Ռենեսանս կապիտալ» ներդրումային բանկի փորձագետների զեկույցում:

Բանկի՝ Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով գլխավոր տնտեսագետ Իվան Չեկարովը Ռուսաստանի տնտեսության դանդաղումը պայմանավորել է «միջին եկամուտի թակարդով»: Այս «թակարդում» հայտնվում են զարգացող երկրները, որոնք այլևս չեն կարող ապահովել տնտեսությունների աճը, քանի որ զրկվել են իրենց հիմնական առավելությունից՝ փոքր ծախսերից:

Նրա խոսքով՝ այս «թակարդում» հայտնվում են երկրները, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող տարեկան ՀՆԱ-ն կազմում է $16 հազ.: Ներկայում Ռուսաստանում այս ցուցանիշը $16016: Ըստ Չակարովի՝ BRIC-ի երկրներից Ռուսաստանն առաջինն է հայտնվել «միջին եկամուտի թակարդում», մինչդեռ  Արևմտյան Եվրոպայի այս գորընթացը սկսվել է 1970-ակններին, Հարավային Կորեայում՝ 1995թ. և Սինգապուրում ու Հոնկոնգում՝ 1980-ականների սկզբին:

Զեկույցի հեղինակները, վկայակոչելով  ԱՄՆ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի տվյալները, ըստ որի՝ թակարդում հայտնված երկրները սովորաբար կորցնում ե իրենց աճի տեմպերի երկու երրորդը, կանխատեսում են,որ  Ռուսաստանի ՀՆԱ-ն տարեկան աճը կկազմի 1,6%՝ 2010-2011թթ. 4,3%-ի համեմատ:

Ընդ որում՝ առաջիկա տասնամյակում Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը չեն գերազանցի տարեկան 2%-ը, և մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի տարեկան աճը կկազմի 1,9%՝ 2000-ականների 5%-ի համեմատ: Չակարովի խոսքով՝ սա կարող  է քաղաքական գործիչներին ավելացնել փոխառությունների ծավալը՝ իրենց իշխանությունն ամրապնդելու համար, ինչի հետևանքով Ռուսաստանը կդառնա «նոր Հունաստան»:

Ուշագրավ է, որ բանկը դեռ նոյեմբերին էր կանխատեսել, որ Ռուսաստանը կհայտնվի «միջին եկամուտի թակարդում»: Այդ ժամանակ բանկի փորձագետները  «թակարդից» չհայտնվելու հավանականությունը գնահատել են 60%՝ նշելով, որ երկրին անհրաժեշտ են տնտեսական բարեփոխումներ:

Հունաստանում մեկ շնչին բաժին ընկնող տարեկան ՀՆԱ-ի $16 հազ. ցուցանիշն արձանագրվել է դեռ 1980-ակններին, որին հաջորդող տասնամյակում գործազրկության մակարդակն աճել է 2,5 նագամ, գնաճը՝ 1,6 անգամ: 1980-ականների սկզբին Հունաստանի պետպարքը կազմել է ՀՆԱ-ի 20$%, 2012թ. այն գերազանցել է 170%-ը:

Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերը դանդաղում են դեռ 2012-ի սկզբից: Այսպես՝ անցած տարի Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 3,4%՝ 2011թ. 4,3 %-ի համեմատ:  Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում Ռուսաստանի տնտեսությունն աճել է  ընդամենը 1,6%-ով: Մի շարք միջազգային կառույցներ, այդ թվում՝ Համաշխարհային բանկը, վերանայել են  առաջիկա տարիների համար Ռուսաստանի տնտեսական զարգացման հեռանկարները՝ պայմանավորված աճի տեմպերի դանդաղմամբ: 

Ապրիլին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարել է, որ եթե կառավարությունը  չձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ, արդեն ընթացիկ տարվա աշնանը Ռուսաստանում ռեցեսիա կսկսվի, որը գերատեսչությունը պայմանավորել է  գլոբալ տնտեսության բացասական միտումներով:  Ներկայում Ռուսաստանի պետպարքտը կազմում է ՀՆԱ_ի 10%:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում