Մերձավոր և Միջին Ասիայի, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրների տնտեսությունների աճը զգալիորեն կդանդաղի: Այպիսի կանխատեսում է պարունակում Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցը: ԱՄՀ-ն այս երկրներին կոչ է արել ակտիվ գործողություններ ձեռնարկել գործազրկության դեմ պայքարում:
ԱՄՀ փորձագետների կանխատեսմամբ՝ 2013թ. էներգակիրներ արտահանող մերձավորարևելյան երկրներում դրա վաճառքից ստացվող շահույթները զգալիորեն կնվազեն, ինչը կհանգեցնի այս տնտեսությունների ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղմանը: Տնտեսական դինամիկայի վատթարացում է կանխատեսվում նաև նավթ ներկրող երկրներում: «Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի նավթ ներկրող բոլոր երկրներում տնտեսական իրադրությունը կշարունակի բավական բարդ մնալ: Անհրաժշետ է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են սոցիալական անկայունությունը, քաղաքական նոր շարժումների կայացման շարունակական գործընթացը, պարենամթերքի և վառելքի բարձր գները, սպառողական վստահության ցածր մակարդակը», - ասել է ԱՄՀ մերձավորարևելյան դեպարտամենի ղեկավար Մասուդ Ահմեդը զեկույցի հրապարակման ժամանակ:
Փաստաթղթում 2013-ի բազային սցենարի համար կանխատեսվել է նավթի $100/1 բարել գինը:
ԱՄՀ փորձագետները նշում են, որ այս տարածաշրջանների մի շարք երկրներ առերեսվել են իրենց կողմից արտահանվող արտադրանքի պահանջարկի նվազմանը՝ գլոբալ տնտեսության դանդաղման պայմաններում: Բացի այդ՝ զգալիորն նվազել են զբոսաշրջությունից ստացվող եկամուտները: Զեկույցի հեղինակները նշում են, որ ներդրողները ավելորդ պատրանքներ չունեն տարածաշրջանի մի շարք երկրներում տնտեսական արագ վերականգնման հարցում՝ պայմանավորված հատկապես տարածաշրջանում պահպանվող անակայունությամբ:
ԱՄՀ-ն անցումային փոլում գտնվող մի շարք արաբական երկրների համար ՀՆԱ-ի աննշան աճ է կախանտեսում, որը, սակայն սոցիալական լարվածութունը մեղմելու համար բավարար չի լինի:
ՀՆԱ-ի աճի տեմպերի կանխատեսում (%)
Երկրները | 2012թ. | 2013թ. | 2014թ. |
Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Պակիստան* | 4,7 | 3,1 | 3,7 |
Նավթ արտահանող երկրներ | 5,7 | 3,2 | 3,7 |
Նավթ ներկրող երկրներ | 2,7 | 3 | 3,6 |
Անցումային փոլում գտնվող արաբականն երկրենր** | 2,4 | 2,9 | 3,8 |
*Բացառությամբ Սիրիայի
**Եգիպտոս, Հորդնան, Մարոկկո, Յեմեն
Civilnet











