Գլխավոր Լրահոս

Ֆիզիկական անձինք օֆշորներում թաքցնում են $18 տրլն-ի եկամուտ

Ֆիզիկական անձինք օֆշորներում թաքցնում են $18 տրլն-ի եկամուտ

Աշխարհում ֆիզիկական անձանց առնվազն $18,5 տրլն-ի եկամուտներ թաքցված են օֆշորներում, ասվում է միջազգային Oxfam բարեգործական կազմակերպության ուսումնասիրությունում:

Այս գումարի երկու երրորդը տեղաբաշխված  է եվրոպական օֆշորներում, մեկ երրորդը՝ Մեծ Բրիտանիայի օֆշորներում, որն այս ցուցանիշով համաշխարհային առաջատարն է: Կազմակերպության հաշվարկների համաձայն՝հարկերից խուսափող ֆիզիկական անձինք իրենց երկրների բյուջեներին $156 մլրդ-ի վնաս են պատճառել:

Oxfam-ն իր հաշվարաները կատարել է շվեյցարական  Credit Suisse բանկի Credit Suisse Global Wealth Databook տվյալների բազայի հիման վրո, ըստ որի՝ գլոբալ կարողությունը՝ առանց անշարժ գույքի, կազմում է $94,7 տրլն:

Oxfam-ի ուսումնասիրությունը վկայում է, որ ֆիզիկական անձինք օֆշորներում են պահում իրենց միջոցների 19,5%-ը: Այս ցուցանիշը հաշվարկվել է Միջազգային հաշվարկների բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ինչպես նաև այն կառույցների տվյալների հիման վրա, որոնց կազմում ընդգրկված են օֆշորային բանկերը:

Վերջին շրջանում եվրոպական իշխանությունները ակտիվացրել են միջոցառումների քննարկումները՝ ուղղված հարկերից խուսափողների, ինչպես նաև իրենց հաճախորդների մասին տվյլաներ չտրամադրող երկրների դեմ պայքարին: Եվրամիության անդամ երկրները՝ բացառությամբ Շվեյցարիայի, Ավստրիայի և Լյուքսեմբուրգի ավանդատուների տվյալների փոխանակման հարցրում համաձյանության են եկել: Հարկերից խուսափողների դեմ պայքարի հարցում մեծացել են ճնշումները նաև Մեծ Բրիտանիայի նկատմամբ, որին պատկանում են միանգամից մի շարք օֆշորային գոտիներ՝ Կայմանովյան, Վիրջինյան, Նորմանդական կղզիները, ինչպես նաևս Ջիբրալթարը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում