Գլխավոր Լրահոս

Հարկերը և էներգետիկան՝ ԵՄ մայիսի 22-ի գագաթաժողովի առանցքում

Հարկերը և էներգետիկան՝ ԵՄ մայիսի 22-ի գագաթաժողովի առանցքում

Մայիսի 23-ին Եվրամիության անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթաժողովին հաջողվել է համաձայնության գալ էներգետիկ և հարկային ոլորտներին առնչվող մի շարք հարցերում: Այս մասին գագաթաժողովին հաջորդած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: 

Նրա խոսքով՝ ժամանակն է՝ ուժեղացնել պայքարը հարկային ոլորտի խարդախությունների դեմ, քանի որ եվրոպական երկրներից յուրաքանչյուրը առանձին և միայն սեփական ուժերով չի կարող լուծել խնդիրները՝ կապված հարկերից խուսափելու հետ: Հետևապես՝ ըստ Ռոմպեյի՝ անհրաժեշտ է հստակ գործելաոճով միասնական պայքար ծավալսել:

Ռոմպեյի խոսքով՝ գագաթաժողովի ընթացքում մի շարք միջոցառումներում կոնկրետ արդյուքների արձանագրման համար հստակ ժամկետներ են սահամանվել: Այսպես՝ մինչ հունիսի վերջ ԵՄ երկրների կառավարությունները պետք  է կոնկրետ առաջարկներ ներկայացնեն ավելացված արժեքի հարկից խուսափողների դեմ պայքարի վերաբերյալ:

ԵՄ-ն մտադիր է բանակցություններ վարել Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի, Մոնակոյի, Անդորրայի և Սան Մարինոյի հետ՝ նրանց կողմից ԵՄ ընդունած հարկային նորմերի կիրառման վերաբերյալ:   

Հանդիպման մասնակիցները համաձայանության են եկել հարցում, որ ԵՄ-ն պետք է ճնշումներ գործադրի բանկային գաղտնիքի ավտոմատ փոխանակման միջազգային նորմերի ընդունման հարցում, ինչը թույլ կտա «ջրի երես հանել» թաքցվող եկամուտները:

Համաձայնություն է ձեռք բերվել նաև ընկերությունների հարկման վերահակողության հարցում: ԵՄ-ն մինչև այս տարվա վերջ պետք է քննարկի հարկերից խուսափելու վերաբերյալ դիրեկտիվները, այդ թվում՝ պարզեցված հարկային ռեժիմ ունեցող երկրներ եկամուտների «տեղափոխմանն»  ոռնչվող:   

Ինչ վերաբերում է էներգետիկային, Ռոմպեյը մտավախություն է հայտնել, որ Եվրոպան կարող  է դառնալ էներգիայի ներկրումից կախվածություն ունեցող մայրցամա: Նա սեփական ռեսուրսների որոնման անհրաժեշտությունը այս հանգամանքով է պայմանավորել: Գագաթաժողովին միաձայն որոշվել է շարունակել ԵՄ էներգետիկ միասնական շուկայի ստեղծման աշխատանքները, որպեսզի ԵՄ անդամ որևէ երկիր մինչև 2015թ. մեկուսացած չլինի էներգետիկ միասնական ցանցից:

ԵՄ էներգետիկ ոլորտի զարգացման համար մինչև €2020թ. 1 տրլն ներդրումների անհրաժեշտություն կլինի: Ներդրողների համար, սակայն, շուկան պետք է կանխատեսելի լինի առնվազն 10-15 տարով: Եվրահանձնաժողովը և ԵՄ անդամ երկրները պատրաստակամություն են հայտնել զբաղվել նաև այս հարցով:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում