Կանադայի բանկի նախագահ Մարկ Քարնին և ԱՄՆ Սենթ Լուիսի Դաշնային պահուստային բանկի ղեկավար Ջեյմս Բուլարդը կարծում են, որ Եվրոպային կորսված տասնամյակ է սպառնում, ինչպես 1990-ականներին Ճապոնիայի տնտեսության դեպքում էր:
Քարնին Կանaդայի բանկի ղեկավարի կարգավիճակում իր պաշտոնական վերջին ելույթի ընթացքում հայտարարել է, որ եվրոպական ֆինանսական իշխանությունները դրամավարկային քաղաքականության հարցում պետք է վճռական քայլերի դիմեն, հակառակ դեպքում՝ Եվրոպային կորսված տասնամյակ է սպառնում, հաղորդում է Reuters-ը:
Հունիսի 1-ին Քարնին կլքի Կանադայի բանկի նախագահի պաշտոնը և հուլսի 1-ից կգլխավորի Անգլիայի բանկը: «Եվրոպային սպառնում է Ճապոնիայի ճակատագիրը, քանի որ Բրյուսելը փորձում է ճգնաժամը մասնակի միջոցառումներով հաղթահարել: Ներկայում ակնհայտ է, որ եվրոպական տնտեսությունը ռեցեսիայում է: ԵՄ ֆինանսական համակարգում ևս զգալի խնդիրներ են կուտակվել: Իմ կարծիքով՝ Եվրոպայի տնտեսությանը տասնամյա ստագֆլացիա է սպառնում, եթե լուրջ բարեփոխումներ չկատարվեն: Դրամավարկային քաղաքականությունում Ճապոնիայի իշխանությունների ներկայիս գործողությունները ես բավական վճռական փորձ կորակեի: Կառավարությունը որոշել է տնտեսությունում պահպանվող դեֆլացիան հաղթահարելու համար դիմել ագրեսիվ քայլերի», -ասել է Քարնին:
Նա իր ելույթի հիմնական մասը նվիրել է Կանադայի տնտեսական վիճակի գնահատմանը: Քարնիի կարծիքով՝ Մեծ յոթնյակի բոլոր անդամներից միայն Կանդան լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն չունի:
Բուլարդը Ֆրանկֆուրտոմ՝ Եվրոպական կենտրոնական բանկում իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ եվրոպական թիվ մեկ կարգավորիչը պետք է դիտարկի քանակական մեղմացման քաղաքականության տարբերակը, որի դեպքում հաշվի կառնվեն եվրոգոտու անդամ երկրների ՀՆԱ-ի դինամիկաների տարբերությունները:
Նրա կարծիքով՝ Ճապոնիայից ստացած «դասերից» մեկն այն է, որ դեֆլացիայի թակարդ ընկնելու դեպքում դժվար է նրանից դուրս գալը, և Եվրոպայի ֆինանսական իշխանությունները պետք է ճապոնական սցենարի կանխման ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկեն:
Civilnet











