Գովազդի ապագան սոցցանցերում է. ուսումնասիրություն

Մեդիամիջավայրն աստիճանաբար ավելի տրոհված է դառնում: Թեև համացանցը գործընթացի հիմնական աղբյուրն է, բջջային սարքավորումները այն ավելի են խորացնում: Ներկայում մեդիայի հիմնական տեսակներից ինչպես հեռուստատեսությունն ու տպագիր մամուլը, այնպես էլ ռադիոն և էլկետրոնային պարբերականները չեն ապահովում 45% լսարան: Այս ամենի հետևանքով գովազդով զբաղվողներին դժվար ժամանակներ են սպասվում: Ամերիկյան Business Insider-ի՝ սոցցանցերի գովազդային շուկայի և նրա հեռանկարների մասին ուսումնասիրությայն համաձայն՝ գովազդային շուկայի ապագան սոցցանցերն են՝ առաջին հերթին՝ Facebook-ը և Twitter-ը: Այս սոցցանցեր ամեն օր միլիոնավար օգտատերեր են այցելում, և այստեղ գովազդները հասցեագրվում են որշակի թիրախային լսարանի՝ հաշվի առնելով նրա ժողովրդագրան կազմը, սոցիալական կապերը, հետաքրքրությունները և սովորույթները: Փորձագետները բացի գովազդային շուկայի հիմնական խաղացողներից՝ Facebook-ից և Twitter-ից, ուսումնասիրել են նաև Tumblr սոցցանցը՝ որպես գովազդայի նոր հարթակի, ինչպես նաև բջջային սարքավորումների աճող դերակատարումը:
Գովազդատուների համար սոցցացների գրավչությունն ապահովում է նաև իրենց օգտատերերի մասին տվյալների հսկայական բազայի առկայությունը: 2012 հուլիսի դրությամբ՝ ամերիկացիները սոցցանցերում անցկացնում են ամսկան միջինը 12 ժամ, ընդ որում՝ 18-24 տարեկանները՝ շուրջ 20 ժամ: Այս հսկայական լսարանը գովազդատուներին սեփական բրենդները զարգացնելու մեծ հնարավորություն է տալիս:
Սոցցացներում գովազդների ժամանակ տոկոսադրույք է արվում «հասցեագված, կոնկրետ ուշադրության վրա», ընդ որում՝ առավել նորաձև է դառնում «հարազատ գովազդը» (native advertising), երբ օգտատիրոջ ուշադրությունը գրավվում է անձամբ իրեն հետաքրքրող կոնտենտի միջոցով:
Սոցցանցերում գովազդների ծավալը կտրեւկ աճում է: Թեև սոցիալական մեդիայի գովազդային շուկան վերջերս է ձևավորվել, նրան բաժին է ընկնում ընկերությունների գովազդային բյուջեների 1-10%-ը: Առկա են նաև շուկայի զգալի ընդլայնման հիմքեր: Այսպես՝ ամերիկյան BIA/Kelseyժի կանխատեսման համաձայն՝ 2017թ. սոցցացների գովազդային շուկան կկազմի $11 մլրդ՝ 2012թ. $4,7 մլրդ-ի համեմատ:
Այս շուկայի աճն ապավովվում է նաև բջջային սարքավորումների զգալի տարածման հաշվին:Այսպես՝ 2017թ. բջջային սարքավորումների համար գովազդի մասնաբաժինը կկազմի $2,2 մլրդ՝ 20%: Ներկայում արդեն Facebook-ի և Twitter-ի օգտատերերի 5%-ից ավելին սոցցանց է այցելում բջջյաին սարքավորումների միջոցով: 2012թ. 1-ին կիսամյակում Facebook-ի եկամուտների 11%-ը ապահովել են բջջային սարքավորումների գովազդները, ընդ որում՝ արդեն 4-րդ եռամսյaկում ցուցանիշը կազմել է 23%: Twitter-ի դեպքում բջջային սարքավորումների գովազդային հասությները գերազանցել են համակարգչային համար գովազդների շահույթները:
Civilnet










