Apple-ը մեղադրվում է iPhone-ների ապօրինի վաճառքի մեջ

Եվրահանձնաժողովը Apple-ի նկատմամբ հետաքննություն է սկսել iPhone-ների ապօրինի վաճառքի համար, գրում է The Financial Times-ը: Ընկերությանը կասկածում են ապօրինի սխեմաների օգտագործման մեջ, որոնք ուղղված են եվրոպական շուկայից մրցակիցներին դուրս մղելուն:
Apple-ի նկատմամբ նախնական քննությունը սկսվել էր բջջային օպերատորների և անհատների կողմից մի քանի բողոքներից հետո:
Եվրահանձնաժողովը ԵՄ բջջային մի քանի օպերատորների հատուկ հարցաթերթիկ է ուղարկել, որոնցում կարգավորողը հետաքրքրվում էր Apple-ի պայմանագրային առանձնահատկություններից:
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Սենատը Apple-ին մեղադրել էր միլիարդավոր դոլարների հարկեր չվճարելու համար: ԱՄՆ-ի Սենատը Apple-ին մեղադրում է հարկերից խուսափելու համար:
iPhone-ների ապօրինի վաճառքի համար մեղադրվող Apple ընկերության դեմ ներկայացված գործի լսումները տեղի կունենան մայիսի 28-ին:
Civilnet










