Հունաստանը ֆինանսական աջակցություն ստանալուց միայն երեք տարի հետո է սկսել տևական ժամանակ հետաձգվող մասնավորեցման ծրագիրը, գրում է բրիտանական Guardian-ը:
Չինացիները ներդնում են օդակայաններում, նավահանգիստներում և երկաթուղիներում: Ռուսները մտադիր են թափանցել էներգետիկ շուկա: Կատարցիները ակնարկել են, որ մտադիր են «զավթել» անշարժ գույքի մեջ:
«Մենք պետք է տարածենք լուրը, որ սա նոր Հունաստան է»,- հայտարարել է երկրի տնտեսական զարգացման նախարար Կոստիս Խաձիդակիսը: Երկրի վաչապետ Անտոնիս Սամարասը, հետևելով նախարարի խորհրդին, լուրը «հասցրել» է Պեկին:
«Ասիական վագրի» համար Հունաստանը Եվրոպայում ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների պատուհան դարձնելու ամենահարմար ժամանակն է՝ նաև Պիրեյ նավահանգստի սահմաններից այն կողմ: Եվրոպայի ամենամեծ ուղևորային նավահանագիստ և կոնտեյներային խոշորագույն տասը տերմինալներց մեկը համարվող Պիրեյի նավանորոգարանները չինացիների համար օպերատիվ բազա են դարձել այն բանից հետո, երբ պետական նավային Cosco ընկերությունը €500 մլն է վճարել 2010թ.՝ վարձակալելով դրանց կեսը:
Անցած շաբաթ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը Աթենք էր մեկնել հունական Depa գազային կորպորացիայի գնման շուրջ բանակցելու համար: Ռուսական գազային հսկան, որն իրականացնում է Հունաստան բնական գազի մատակարարումների 90%-ը, 2012թ. €900 մլն է առաջարկել Depa-ի դիմաց: Փորձագետների խոսքով՝ կորպորացիան, ամենայն հավանականությամբ, կգնեն 750 մլն-ով:
Միլլերը Սամարասի հետ անմիջական բանակցությունների ընթացքում ակնարկել է, որ Մոսկվան ոչ միայն ցանկանում է ստանձնել կորպորացիայի ղեկավարումը, այլև չի հանդուրժի որևէ միջամտություն գործարքին: ԱՄՆ-ը և ԵՄ-ն դեմ են, որ Ռուսաստանն ընդլայնի իր ներկայությունը էներգետիկ սեկտորում:
Հունական կողմը հայտարարել է նաև, որ ընթացիկ փուլում է գազամատակարարման համակարգը վերահսկող Desfa ընկերությունը Ադրբեջանական SOCAR-ին վաճառելու նախագիծը: Մի շարք վերլուծաբանների խոսքով՝ ադրբեջանական ընկերությանն աջակցում է ԱՄՆ-ը՝ «հավասարակշռությունը պահպանելու համար»:
Հունաստանը, որն Արևմուտքի պատամության մեջ ֆինանսական խոշորագույն աջակցություն ստացած երկիրն է՝ €240 մլրդ, ռեսացիայի վեցերորդ տարում աննխադեպ ճնշումների է ենթարկվում և հարկադրված է շարունակել մասնավորեցումը՝ պարտքի բեռը թեթևացնելու համար, որը, նախնական հաշվարկների համաձայն, ընթացիկ տարում կկազմի ՀՆԱ-ի 185%:
Ներկայում գլխապտույտ արագությամբ ընթացող մասնավորեցումը ԵՄ խիստ քննդատությունների հետևանքն է:Բրյուսելն Աթենքին մեղադրում էր մասնավորեցման չափազանց դանդաղ տեմպերի մեջ:
Հույների՝ ներդրողներին ներգրավելու ցանկությունն այնքան մեծ է, որ երկրի խորհրդարանը վերջերս օրենք է ընդունել, ըստ որի՝ ԵՄ քաղաքացիություն չունեցող՝ Հունաստանում ավելի քան €250 հազ-ի անշարժ գույք գնած անձանց համար 5 տարվա կեցության իրավունք է տրվում:
Սա իսկական նվեր է չինացիների համար, որոնք ցանկանում են ազատ ճամփորեդել ԵՄ անդամ բոլոր 27 երկրներով: Կատարցիները մեծապես հետաքրքրված են Աթենքի Hellenikon օդակայանով, որում €100 մլրդ ներդրում են արել:
Խիստ ցածր գները կառավարության ընդդիմադիրներին կրկին փողոց դուրս գալու խոստման առիթ են դարձել: Նրանք մասնավորեցման ծրագիրը դավաճանություն են որակել, ամփոփում է թերթը:
Civilnet











