Արժույթի միջազգային հիմնադրամը Չինաստանի՝ 2013թ. տնտեսական աճի կանխատեսումը վերանայել է դեպի նվազեցում, հաղորդում է Reuters-ը: Այսպես՝ ԱՄՀ-ն ընթացիկ տարում Չինաստանում 7,75% տնտեսական աճ է կանխատեսում՝ նախորդ 8% կանխատեսման համեմատ: ԱՄՀ փորձագետները կանխաատեսման վերանայումը պայմանավորել են երկրի ռեգիոնների պարտքի աճով, որն արդեն կազմում է 50%: ԱՄՀ-ում Չինաստանի տնտեսության աճը կապում են ներդրումենրի ոչ միայն ծավալի, այլև դրանց որակի հետ:
Ռեգիոնալ իշխանություններին պատկանող ներդրումային ընկերությունները 2013թ. 1-ին եռամսյակում վաճառել են 285 մլրդ յուանի պարտատոմս, որը երկու անգամ գերազանցում է 2012թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Փորձագետների կարծիքով՝ սա կարող է պայմանավորված լինել տնտեսության խթանմանն ուղղված միջոցառումներով: Չնայած այս հանգամանքին՝ տնտեսությունն անսպասելիորեն դանդաղել է, և 2013թ. 1-ին եռամսյակում սկազմել է 7,7%:
ԱՄՀ փորձագետների կարծիքով՝ չնայած Չինաստանի՝ բացասական ցնցումնեերի ժամանակ տնտեսական կայունության ապահովմանն ուղղված լայն հնարավորությունների առակայությանը՝ անհարժեշտ են հետագա բարեփոխուոմներ՝ տնտեսական կայուն աճի ապահովման համար:

Civilnet










