Գլխավոր Լրահոս

Գլոբալ առևտրի վերականգնման տեմպերը չափազանց դանդաղ են. զեկույց

Գլոբալ առևտրի վերականգնման տեմպերը չափազանց դանդաղ են. զեկույց

Գլոբալ առևտրի վերականգնման տեմպերը չափազանց դանդաղ են և զիջում են ավելի վաղ արված կանխատեսումներին: Ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման ծավալները անկայուն են, և գլոբալ առևտրի կայուն աճի ազդակներ չկան, ասվում է ամերիկյան CitiGroup բանկի զեկույցուսմ:

2013թ. 1-ին եռամսյակի ցուցանիշները զիջել են ավելի վաղ արված լավատեսական կանախտեսումներին, և բոլոր երեք ամիսների ընթացքում գլոբալ առևտուրը շարունակել է թույլ լինել: Այս տեմպերի պահպանման դեպքում գլոբալ առևտուրը չի  կարող 5-6 % աճ արձանագրել, ինչպես 2012թ. վերջին կանխատեսել էր Առևտրի համաշխարհային կազմակերպությունը: Աճը, ըստ CitiGroup-ի, ամենայն հավանականությամբ, կկազմի 2%:

Բանկի փորձագետների կարծիքով՝ դեռևս առկա են վերականգման համեստ նախանշաններ, և բացասական միտումների ավարտի մասին խոսելը դեռ վաղ է: Վերջին ցուցանիշները վկայում են են զգալի ռիսկերի առկայության մասին: Հնարավոր է՝ 2013թ. գլոբալ առևտրի լիակատար վերականգնման կանխատեսումները չիրականանան:

Ընթացիկ տարաա 1-ին եռամսյակում գլոբալ առևտրի տեմպերը բավական թույլ են եղել, և ծավալների աճը՝ բնական արտահայտությամբ, անցած տարվա համեմատ կազմել է 1,6%: Այս տեմպերի պահպանման դեպքում կանխատեսվող 5-6% աճ հնարավոր չի լինի ապահովել:

2013-ի առաջին երեք ամիսներին գլոբալ առտևրի աճը արժեքային արտահայտությամբ կազմել է 1,3%՝ անփոփոխ մնալով 2012թ. նույն ժամանակահատվածի համամետ:

Ներկրման աճի զգալի մասնաբաժինն ապահովում են զարգացող շուկաները: Այստեղ աճի շարունակել է բարձր մնալ՝ կազմելով 1,1%՝ 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ: ԵՄ արտահանումների աճը դանդաղել է և զգալիորեն զիջել է միջին ցուցանիշները:

Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում զարգացած երկրներում ներկրման աճ գործնականում չի արձանագրվել, բացառությամբ՝ Ճապոնիայի:

Փոխարենը այս երկրները արտահանման աճ են արձանագրել՝ 1,1%՝ երկու եռամսյակ անընդմեջ արձանագրվող անկումից հետո: Աճը տարեկան կտրվածքով նվազել է 0,7%-ով: Ճապոնիայում արտահանման աճը կազմել է 1,5%, եվրոգոտում՝ 1,3%:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում