Գլխավոր Լրահոս

Եվրոպան մեղմացնում է խիստ խնայողության պայմանները

Եվրոպան մեղմացնում է խիստ խնայողության պայմանները

Եվրամիության անդամ մի շարք երկրներ բյուջետային ծախսերի կրճատման տեմպերի դանդաղեցման թույլտվություն են ստացել՝ պայմանավորված տնտեսական աճի դանդաղման սպառնալիքով: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողվի նախագահ Ժոզե Մանուել Բարուզոն, հաղորդում է BBC-ն:

Եվրահանձնաժողովի որոշման համաձայն՝ Ֆրանսիային, Իսպանիային, Պորտուգալիային, Նիդեռլանդներին և Սլովենիային խիստ խնայողության ծրագիրն ավարտելու համար ավելի շատ ժամանակ կհատակացվի:

Ֆրանսիան երկու տարի կունենա բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի մինչև 3% հասցնելու համար:

Բարուզոն նշել է, որ ավելացված ժամանակը պետք է խելամիտ օգտագործվի ՝ բարձրացնելու համար նաև մրցունակությունը:

Իսպանիան, Լեհաստանը և Սլովենիան ևս լրացուցիչ ևս երկու տարի կունենան՝ բյուջեի պակասուրդը կրճատելու համար՝ ծախսերի կրճատման և հարկերի բարձրացման ճանապարհով:

Նիդեռլանդների և Պորտուգալիայի համար լրացուցիչ մեկ տարի է սահմանվել:

Եվրահանձնաժողովը խոշոր և կայուն տնտեսություներին ևս, այդ թվում՝ Գերմանիային, խորհուրդ  է տվել չխոչընդոտել աշխատավարձերի բարձրացմանը և  աշխատաշուկայի ազատությունների ընդլայնմանը՝ մրցունակության բարձրացման համար:

Ինչ վերաբաերում է Մեծ Բրիտանիային, Եվրահանձնաժողովը Լոնդոնին խորհուրդ  է տալիս փոփոխություններ կատարել բնակարանաշինության և բնակարանների վարձակալման ոլորտներում: Եվրոպացի պաշտոնյանները ոչ բավարար են համարում նաև տրասնպորտի զարգացմանն ուղղված ներդրումների ծավաալը:

Եվրահանձնաժողովում կարծում են, որ Եվրոպան, ընդհանուր առմամբ, շարուանկում է մնալ ռեցեսիայում: 2013թ. 1-ին եռամսյակում եվրոգոտու անդամ 17 երկրների բյուջետային ծախսերը կրճատվել են ընդամենը 0,2%-ով:

Եվրահանձնաժողովը մտահոգություն է հայտնել, որ հարկաբյուջետային ոլորտի վերականգնման վրա ավելի վաղ արված խաղադրույքը ԵՄ անդամ շատ երկրներում տնտեսական իրադրության վատթարացման պատճառ է դարձել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում