Գլխավոր Լրահոս

Եվրոպան թուլացնում է գոտիները

Եվրոպան թուլացնում է գոտիները

Եվրամիության անդամ մի շարք երկրներ բյուջետային ծախսերի կրճատման քաղաքականությունը միառժամանակ վերանայելու թույլտվություն են ստացել՝ պայմանավորված տնտեսական աճի դանդաղման սպառնալիքով: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, հաղորդում է BBC-ն:

Համաձայն Եվրահանձնաժողովի որոշման՝ Ֆրանսիային, Իսպանիային, Պորտուգալիային, Նիդեռլանդներին և Սլովենիային խիստ խնայողության ծրագրերը ավարտին հասցնելու համար ավելի երկար ժամանակահատված կտրամադրվի։ Ֆրանսիան երկու տարի կունենա բյուջեի պակասուրդը մինչև ՀՆԱ-ի 3%-ը նվազեցնելու համար։ Բարոզուն նշել է, որ այս ժամանակը պետք է խելամիտ օգտագործվի՝ բարձրացնելու համար տնտեսությունների մրցունակությունը։

Իսպանիան, Լեհաստանը և Սլովենիան ևս լրացուցիչ երկու տարի կունենան՝ բյուջեների պակասուրդը կրճատելու համար՝ ծախսերի կրճատման և հարկերի բարձրացման ճանապարհով։ Նիդեռլանդների և Պորտուգալիայի համար լրացուցիչ մեկ տարի է սահմանվել։
Եվրահանձնաժողովը խոշոր և կայուն տնտեսություններին նույնպես, այդ թվում՝ Գերմանիային, խորհուրդ է տվել չխոչընդոտել աշխատավարձերի բարձրացմանը և աշխատաշուկայի ազատականացմանը՝ մրցունակության բարձրացման համար:

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, Եվրահանձնաժողովը Լոնդոնին խորհուրդ է տվել փոփոխություններ կատարել բնակարանաշինության և բնակարանների վարձակալման ոլորտներում։ Եվրոպացի պաշտոնյաները ոչ բավարար են համարել նաև տրասնպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղվող ներդրումների ծավալը։

Եվրահանձնաժողովում կարծում են, որ Եվրոպան, ընդհանուր առմամբ, շարունակում է մնալ ռեցեսիայում: 2013թ. առաջին եռամսյակում եվրոգոտու անդամ 17 երկրների բյուջետային ծախսերը կրճատվել են 0,2%-ով։ Եվրահանձնաժողովին մտահոգել է այն, որ հարկաբյուջետային քաղաքականության վրա ավելի վաղ արված խաղադրույքը ԵՄ անդամ շատ երկրներում տնտեսական իրադրության վատթարացման պատճառ է դարձել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում