2013թ. ապրիլին եվրգոտում գործազրկության մակարդակը ավելացել է մինչև 12,2%՝ գերազանցելով 1995թ. ռեկորդային ցուցանիշը, վկայում են Եվրամիության վիճակագրական ծառայության՝ Eurostat-ի մայիսի 31-ին հրապարակած տվյալները: Eurostat-ի տվյալների համաձայն՝ գնաճի մակարդակը շարունակում է զգալիորեն զիջել Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած թիրախային ցուցանիշին, ինչը Եվրմաիության առաջնորդներին և ԵԿԲ ղեկավարությանը հարկադրում է արտահերթ միջոցառումներ ձեռնարկել՝ ուղղված եվրոգոտու խնդրահարույց երկրների տնտեսությունների վերականգնմանը: Բացի այդ՝ եվրոգոտում ամենարեկարատև անկումն է արձանագրվում՝ արժութային ստեղծման պահից ի վեր՝ 1999թ.: Այսպես՝ սպառողական գները եվրոգոտում շարունակում են զիջել ԵԿԲ սահմանած թիրախային մակարդակը՝ 2%-ը: Մայիսին աճը կազմել է 1,4%՝ ապրիլի 1,2%-ի համեմատ:
Թեև աճը կարող է վերացնել դեֆլացիայի հետ կապված մտահոգությունները, գործազրկության մակարդակի աճը կարող է եվրոգոտու սոցիալական կյանքի համար լուրջ սպառնալիք դառնալ: Այսպես՝ երիտասարդ հույների երկու երրորդը չի կարողանում աշխատանք գտնել, և իրեն համարում է «կորսված սերունդ»:
Եվրոպացի մի շարք տնտեսագետների և պաշտոնյաների կարծիքով՝ այդ թվում՝ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանդ Շյոբլեի՝ ներկայում եվրոգոտու միասնականության ամենամեծ սպառնալիքը սոցիալական պայթյունն է, որը կարող է հրահրվել զանգվածային գործազրկության պատճառով:
Ապրիլին Եվրոպայի երկրորդ ամենախոշոր տնտեսությունում՝ Ֆրանսիայում գործազրկության մակարդակը ռեկորդային ցուցանիշ է արձնագարել: Իտալիայում այն արձանագրել է վերջին 36 տարվա ամենաբարձր ցուցանիշը՝ օրինակ Ապենինյան թերակղզում երիտասարդների 40%-ը գործազուրկ է:
Մայիսի 31-ին Blockupy հակակապիտալիստական շարժման անդամներն արգելափակել են ԵԿԲ Ֆրանկֆուրտի շենքը՝ բողոքելով քաղաքական գործիչների՝ պարտքային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումների դեմ:
Civilnet











