Գլխավոր Լրահոս

Ամերիկյան նավթը «վախեցրել» է ՕՊԵԿ-ին

Ամերիկյան նավթը «վախեցրել» է ՕՊԵԿ-ին

Մայիսի 31-ին Վիեննայում Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի անդամ երկրների նավթի նախարարաների հանդիպմանը ԱՄՆ նավթային բումի՝ գլոբալ շուկայի վրա ազդեցության ուսումնասիրման շուրջ որոշում է կայացվել, հաղորդում է բրիտանական Financial Times-ը: Դեռ հինգ ամիս առաջ ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդալլալ ալ Բադրին անտեսում էր այս հարցերը և ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների զգալի աճը հավանական չէր համարում: Ներկայում Ալ Բադրին փոխել է իր տեսակետը «Մենք ուշադիր հետևում ենք՝ ինչպես դա կարող է ազդել ՕՊԵԿ-ի արդյունահանումնրիի վրա»,-նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը: Նիգերիայի նավթի նախարարը ստեղծված իրադրությունը մտահոգիչ է համարել:

ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալների համաձայն՝ մայիսին ԱՄՆ–ում նավթի արդյունահանումը աճել է 20%-ով՝ մինչև 7,37 մլն բարել նավթ/տարի, որը 1992թ. հետո արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: 2012թ. ԱՄՆ-ում օրական սպառվել է 18,6 մլն բարել նավթ: Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ում արդյունահանվող նավթի ամեն մի նոր բարելը շուկայից դուրս է մղում ՕՊԵԿ-ի նավթը:

Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության փորձագետների՝ Հյուսիսային Ամերիկայում նավթի արդյունահանման ծավալների ավելացումը կցնցի շուկան, ընդ որում՝ դրանք հիմնականում կառնչվեն հում նավթի տեղափոխմանը, մշակմանը և պահպանմանը: Մինչ 2020թ.ԱՄՆ-ը կարող է դառնալ նավթի խոշորագույն արտադրողը : Ավելին՝ մինչ այս տասնամյակի ավատը հնաավոր է՝ ԱՄՆ-ը դադարի նավթ ներկրել: «ՕՊԵԿ-ի անդամ երկրները լիահույս են և աղոթում են, որ նավթի գները շարունակեն բարձր մնալ, սակայն, նրանք, ի վերջ, կհիասթափվեն», -նշում են փորձագետները:  Ավելին՝ մինչ 2030թ. նավթի արդյունահանման աճի 70%-ը կապահովեն էներգիայի ոչ ավանդական աղբյուրները:

Հանդիպման ընթացքում Սաուդյան Արաբիայի, Լիբիանանի, Ալժիրի և Իրանի ներկայացուցիչները տեսկաետ են հայտնել, որ թերթաքարային արդյունահանումը չի կարող նվազեցնել հումքի պահանջարկը: «Կազմակերպությունը կկարողանա հաղթահարել թերթաքարային բումը, ինչպես 1980-ականներին հաղթահարել է հյուսիսծովյան 2000-ականներին Մեքսիկական ծոցում արդյունահանման ծավալների մեծացումը», -ասել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարար  Ալի ալ Նաիմին:

Սաուդցի պաշտոնյայի կարծիքով՝ ավելի կարևոր գործոն է 2012թ. Չինաստանի տնտեսության դանդաղումը, քանի որ այդ երկիրն ապահովել է նավթի պահանջարկի 40%-ը:  Այսպես՝ 2013թ. 1-ին եռամասյակում Չինաստանում տնտեսական աճի տեմպերը նվազել են մինչև 7,9%-7,7%` 2012թ. 9,3%-ի և 2006-2011թթ. միջին 11,1% -ի համեմատ: Չինաստանի կառավարությունը կանխատեսում է, որ այպիսի տեմպերի պահապանաման դեպքքւմ 2020թ. այն կկազմի 7,5%: ՄԷԳ կաանխատեսման համաձայն ՝ առաջիկա հինգ տարիներին Չինաստանի կողմից նավթի պահանաջարկը կնվազի 390 հազ. բարել/օր ներկայիս՝ 450 հազ. բարել./օր-ի համեմատ: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում